եպտեմբերի 20 ին ուղևորվելու ենք քաղաք Ջերմուկ։Պատճառը, որ ամեն տարի Ջերմուկ քաղաք մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում, հանքային ջրերի բուժիչ հատկությունն է: Ջերմուկ անունը նշանակում է “տաք աղբյուր: Այս վայրը հայտնի է նաև իր առողջարններով, հանգստավայրերով, շքեղ բնությամբ և մաքուր լեռնային օդով: Քաղաքը շրջապատող լեռներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի խիտ անտառները, ջրվեժները, գույնզգույն մարգագետինները: Ջերմուկ քաղաքը հայտնի է նաև հանքային ջրերի իր ըմպելասրահով, որը խորհուրդ է տրվում այցելել այն մարդկանց, ովքեր ունենառողջական տարբեր խնդիրներ: Քաղաքի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ հնագույն պատմական ու ճարտարապետական հուշարձաններ։
Երևան-Ջերմուկ
Այնթափ
Մասիս
Արտաշատ
Վեդի
ՈՒրցաձոր
Շաղափ
Ռինդ
Արենի
Եղեգնաձոր
Վայք
Գնդեվազ
Ջերմուկ
Уведомление: Սեպտեմբերի 21-ը Ջերմուկում։ Նախագիծ — Լիլիթ Յախինյան: Մշակութային բլոգ