Կենդանաբանական այգի

Կենդանաբանական այգում կամ գազանանոցում պահվում և ցուցադրվում են վայրի կենդանիներ։ Կենդանաբանական այգիների նպատակն է անազատ պայմաններում հազվագյուտ և անհետացող կենդանիների բազմացումը, կլիմայավարժեցման եղանակների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։

Կենդանիները պահվում են վանդակներում կամ ցանկապատված տարածքներում։ Սակայն ոչ բոլոր կենդանիներն են դյուրությամբ հարմարվում գազանանոցային պայմաններին (օրինակ՝ առյուծը, վագրը և այլն)։ Անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի տարբեր կենդանիներ հարմարվեն անազատ կյանքին։

Առաջին կենդանաբանական այգին հիմնվել է Եգիպտոսումդեռևս մեր թվականությունից 1500 տարի առաջ։ Եվրոպայումկենդանաբանական այգիներ են հիմնվել 18-րդ դարի կեսերից սկսած՝ Վիեննայում (1752), Մադրիդում (1774), Փարիզում (1793), Լոնդոնում (1828), Ամստերդամում(1838), Բեռլինում (1844), Բուդապեշտում (1866) և այլուր։ Աշխարհի ամենահին կենդանաբանական այգին համարվում է Շյոնսբրունի կենդանաբանական այգին (1752)` Վիեննայի Շյոնբրունի պալատի տարածքում: Աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներում (օրինակ՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոնդոնի, Ամստերդամի, Պրահայի) ստեղծվել է բնական պայմաններին նմանվող միջավայր՝ կենդանիների անազատությունը հնարավորինս մեղմելու համար։

• Երբ է ստեղծվել այգին

Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940թվականին. այնտեղ պահվում են շուրջ 183 տեսակի կենդանիներ, անհետացումից փրկվել ու բազմացվում են հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներ ու թռչուններ՝ շերտավոր բորենի, բեզոարյան այծ, վայրի խոզեր, լեռնային կաքավներ, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը և այլ սողուններ, ձկներ։ Այգում պահպանվող տեսակներից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային, իսկ 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքերում:

• Պատմություն

Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարը տանում է 20-րդ դարի 30-ական թվականները, բայց այն իրականություն է դառնում միայն 1940-ին`ՀԽՍՀ Գերագույն խորհրդի  որոշմամբ: Ի վերջո 3 հեկտար տարածության վրա հիմնվում է Երևանի կենդանաբանական այգին: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում:

1941-45թթ. այգու առջև խնդիր դրվեց պահպանել կենդանատեսակների կազմը և սկսել այգու կապիտալ շինարարությունը: 1945-46թթ. այգին ուներ 32 տեսակի 179 գլուխ կենդանի: Անգամ պատերազմի տարիներին, երբ միջոցները չափազանց սուղ էին, Մոսկվան մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում Երևանի կենդանաբանական այգին՝ մեծ գումարներ տրամադրելով այգու վերակառուցման համար: 1954-ին այգին ուներ 332 գլուխ կենդանի (թե քանի տեսակ է եղել չի պահպանվել), որից 95-ը ձեռք էր բերվել նույն թվականին: 1954 թվականին, այգին կանաչազարդելու նպատակով, տնկվել է մոտ 2500 դեկորատիվ ծառ, թուփ և մոտ 3000 տեսակի սածիլ: Սակայն այգու համար լուրջ խնդիր էր շարունակում մնալ ոռոգման ջուրը, ինչի պատճառով նորատունկ ծառերի զգալի մասը չորացել էր: Նույն թվականին այգում աշխատել է 104 բանվոր-ծառայող, գործել է այգու գիտամեթոդական բաժինը: Իսկ այգու բաժինների վարիչների գիտամակարդակը բարձրացնելու նպատակով, վերջիններս պարբերաբար մասնակցել են ինստիտուտում անցկացվող գիտական սեմինարներին: 1954-ին այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների, սողունների: 1980թ-ին Երևանի կենդանաբանական այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի (գլխաքանակը չի նշվում), սակայն 1990 թվականների սկզբներին այն նվազել է 90-ով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s