• Մխիթար Սեբաստացի

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմիիշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա ՀունաստանիՄեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

• Մխիթարյան Միաբանություն

Մխիթարյան միաբանությունը ուներ իր գլխավոր խորհրդանիշը՝ զինանշանը: Զինանշանը վահանի նման է ,կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառերՈ. Կ. Վ. Ա.: Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց հուշամեդալ:Հեղինակ` Ստեֆանո Ջոնսոն, Միլան, տրամագիծը 61մմ:

Նրանց խորհրդանիշմերից մեկն էր նաը իրոնց ըմպելիքը՝ մխիթարինը: Այն խմիչք էր , որը պատրաստվում էր գաղտնի բաղադրատոմսով և մինչ որս էլ գաղտնի է : Նաը նրանք ունեյին իրենց քայլերգը:

• Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի ստեղծման պատմությունը

Մեր սիրելի կրթահամալիրի ստեղծման պատմությունը երկար է: Աշոտ Բլեյանը աշխատում էր Ե.Պ.Հ.- ի ֆիզիկայի ֆակուլտետում: 1985 թվականին համախոհների փնտրտուքը նրան բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Նրա օգնականներն էին՝ Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը :

1989-ին Հայաստանի կառավարությանը նրանք կարողանում են համոզել ընդունել իրենց կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպես փորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

Ըստ ՝ Աշոտ Բլեյանի գաղափարակիր, ոգևորված և ստեղծագործող ուսուցիչները վարդապետներ են: Սրան էլ ավելացնելով ակնածանքը Մխիթար Սեբաստացու հանդեպ, կրթահամալիրը կոչվեց ՝ Մխիթար Սեբաստացի:

Նրանք ցանկանում էին ,որ կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով :

Կրթահամալիրի տոնը նշվում է ՝ նոյեմբեր ամսին:

• Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի խորհրդանիշ

Ինձ համար խորհրդանիշ է կրթահամալիրի մասսան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s