Քանի որ այս հեղափոխական գործընթացում հակաթագավորական մտքեր արատահայտող իսլամական դեմքերն ակտիվ ներկայություն ցուցաբերեցին, Ռուհոլլահ Խոմեյնիի այս հեղափոխությունն անվանվեց Իսլամական հեղափոխություն:
Հատկանշական է, որ ի լրումն իսլամիզմի, այս հեղափոխության մեջ առկա էին այնպիսի տարբեր գաղափարախոսական տարրեր, ինչպիսիք են՝ սոցիալիզմը, լիբերալիզմը և ազգայնականությունը: Միաժամանակ՝ այս հեղափոխությունն առաջին հեղափոխությունն էր, որը Միջին Արեւելքում իսլամիզմը հաղթանակի հասցրեց:
Այս հեղափոխությունը քսաներորդ դարի դասական հեղափոխության վերջին օրինակն էր, որը բացասական և անհաշտ բանավեճերի մթնոլորտում, հիմնվելով հստակ գաղափարախոսության հիման վրա, կարողացավ հաղթական արդյունքի հասնել[7]։
Իրանում 1963թ.-ի «Շահի և Սպիտակ հեղափոխություն»-ը և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը: Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես երիտասարդների մտածողության վրա[8]։
Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականիընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետ Բախտիարին և փախավ երկրից:

Շապուր Բախտիար
1979 թվականի փետրվարի 1-ին Ֆրանսիայի մայրաքաղաք ՓարիզիՆուվել դը Լը Շաթո արվարձանից Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, որն իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում սուննիական Սաուդյան Արաբիայիառաջնորդությանը: