Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, մտածում նրա գեղեցկությունների մասին: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է. այն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ. թախծոտ հարցական հայացք, հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ…
Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը: