Զուգահեռանիստ, բազմանիստ, որի մակերևույթի բոլոր բազմանկյուններ, որոնց նիստերը զուգահեռագծեր են։ Յուրաքանչյուր զուգահեռանիստ ունի 6 նիստ։ Նկարում դիտարկենք, օրինակ՝ AA1
B1
B և DD1
C1
C նիստերը։ Դրանք չունեն ընդհանուր գագաթ (չունեն նաև ընդհանուր կող) և կոչվում են հանդիպակաց նիստեր։ Հանդիպակաց նիստերից երկուսը, օրինակ՝ ABCD–ն և A1
B1
C1
D1
–ը, կոչվում են զուգահեռանիստի հիմքեր, իսկ մյուսները կողմնային նիստեր։ Զուգահեռանիստն ունի չորս կողմնային նիստ։ Զուգահեռանիստն ունի 12 կող, յուրաքանչյուր կողը միաժամանակ գտնվում է երկու նիստերի վրա։ Զուգահեռանիստի յուրաքանչյուր գագաթ միաժամանակ գագաթ է նրա երեք նիստերի համար։ Զուգահեռանիստն ունի 8 գագաթ։ Զուգահեռանիստի գագաթները կոչվում են հանդիպակաց, եթե դրանք չեն գտնվում նույն նիստի վրա։ Այդպիսի գագաթ են A–ն և C1
–ը, B–ն և D1
–ը, D–ն և B1
Խորանարդ
Խորանարդ, կանոնավոր վեցանիստ է, բոլոր նիստերը քառակուսիներ են։ Ունի 12 կող, 8 գագաթ, ամեն գագաթում միանում են փոխուղղահայաց 3 կողեր։
Խորանարդը զուգահեռանիստիմասնավոր ձև է։
Բոլոր կողերի միջնակետերով անցնող հարթությունով հատելիս ստացվում է կանոնավոր վեցանկյուն։