Թուրքիայի Հանրապետություն 1923 թ

Տոնը առաջին անգամ նշվել է 1923թվականի հոկտեմբերի 29-ին, երբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքըհայտարարեց, որ Թուրքիան այսուհետ համարվում է հանրապետություն: Թուրքիան դե ֆակտո համարվում էր հանրապետություն 1920 թվականի ապրիլի 23-ին, որը համարվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովիկազմավորման սկիզբը: Սակայն դե յուրե Թուրքիան հռչակվեց հանրապետության դրանից միայն երեք ու կես տարի անց: 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հայտարարվեց, որ Թուրքիան ունի նոր անվանում «Թուրքիայի Հանրապետություն» (Türkiye Cumhuriyeti): Դրանից հետո, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքըընտրվեց Թուրքիայի առաջին նախագահ: Նրան տրվեց «Աթաթուրք» մականունը, որը թարգմանվում է որպես թուրքերի հայր:

1923 թվականին հանրապետություն հռչակելուց հետո կատարվել են բուրժուա-ազգայնական բնույթի բարեփոխումներ։ Պետությանը տրվեց աշխարհիկ բնույթ, մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց Անկարա, վերացվեց կրոնի գործերով նախարարությունը, պետականացվեց հոգևորականության ունեցվածքը, փակվեցին մուսուլմանական դպրոցները, կրթությունն ու արդարադատությունը հոգևորականության վերահսկողությունից հանձնվեցին պետության վերահսկողությանը։

Հետագա տարիներին ընդունվեցին եվրոպական նմուշի քրեական և քաղաքացիական օրենսգրքեր, արգելվեց բազմակնությունը, մտցվեց լատինական այբուբեն, մտցվեցին ազգանուններ, սահմանադրությունից հանվեց այն դրույթը, ըստ որի իսլամըհանդիսանում է պետական կրոն։

Այդ ամենի հետ մեկտեղ, 1924թվականին թուրքական սահմանադրությունը Թուրքիայի բոլոր բնակիչներին հայտարարում էր թուրքեր, դրանով օրենսդրորեն արգելելով այդ երկրում ազգային փոքրամասնությունների գոյությունը, օրիկանականացնելով նրանց ասիմիլյացիան։ Սակայն Լոզանի պայմանագրի կնքումից հետո, երկրում որպես ազգային փոքրամասնություններ ճանաչվեցին հայերըհույները և հրեաները: Այս դրույթը ամրագրված է նաև Թուրքիայի Սահմանադրության մեջ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s