Իրան-ԱՄՆ հակամարտությունները և Հայաստանը

2018թ. մայիսի 8-ին համաշխարհային քաղաքականության մեջ մեծ «պայթյուն» տեղի ունեցավ, ինչի հետևանքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության մի ալիք բարձրացավ: Այդ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ): Իրանի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարած «ներգրավման քաղաքականությունը» Թրամփը փոխարինեց մեկուսացման և պատժամիջոցային քաղաքականությամբ:

Թրամփի հայտարարությունից հետո իրանական  հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով Թրամփի քայլը որակել է որպես Իրանի նկատմամբ հոգեբանական պատերազմ:

Ռոհանին հայտարարել է, որ հրահանգել է Իրանի արտգործնախարարին կարճ ժամանակում բանակցություններ սկսել համաձայնագիրը կնքած մյուս երկրների հետ ,և «եթե Իրանի ազգային շահերը ապահովվեն, համաձայանգիրը չի լուծարվի»:Միաժամանկ Ռոհանին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը հրահանգել է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում առանց սահմանափակումների վերսկսել արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացումը:

Ավելի վաղ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել էր, որ անկախ նրանից, թե ԱՄՆ նախագահը ինչ որոշում կկայացնի, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան շարունակելու են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրի կատարմանը:

Իրանը մինչ այս հայտարարում էր, որ ԱՄՆ դուրս գալու պարագայում մշակել է գործողությունների մի քանի տարբերակ, որոնցից մեկն է միջուկային ոլորտում ավելի ինտեսիվորեն ակտիվանալը։

Ընդհանուր առմամբ, այս որոշումը սպասելի էր` հաշվի առնելով, որ դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը ՀԳՀԾ-ն անվանել էր «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքը» և հայտարարել, որ նախագահ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգներին դուրս կբերի այդ համաձայնագրից: ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփն Իրանի իշխանություններին պահանջեց վերանայել Բարաք Օբամայի օրոք ստորագրված համաձայնագիրը: Թրամփի առաջարկած նոր համաձայնագիրը ենթադրում էր նաև Իրանի հրթիռային արդյունաբերության և տարածաշրջանային քաղաքականության որոշակի սահմանափակումներ, ինչը մերժվեց Թեհրանի կողմից, և երկու երկրների միջև առճակատումը նոր փուլ մտավ։ Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանի նկատմամբ կիրառվելու են աննախադեպ, պատմության մեջ դեռևս չտեսնված պատժամիջոցներ, որոնք կիրականացվեն երկու փուլով: Նշվում էր, որ առաջին փուլում` 90 օրվա ընթացքում, Իրանի նկատմամբ կսահմանվեն արտարժույթի, մետաղների առևտրի և այլ միջոցների պատժամիջոցներ, իսկ 180 օրվա ընթացքում վերականգնվեցին նավատորմի, բանկային, նավթի և էներգետիկայի ոլորտի պատժամիջոցները: Պետդեպարտամենտը հայտարարեց, որ այդ ժամանակահատվածում Իրանի ամերիկացի գործընկերները պետք է դադարեցնեն այդ երկրի հետ առևտրային գործերը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s