Հեզբոլլահ

Հըզպ Ալլահ (արաբերէն՝ حزب الله, բառացի «Աստուծոյ կուսակցութիւն»), շիա իսլամական կուսակցութիւն եւ կազմակերպութիւն Լիբանանի մէջ: Հեզբոլլահը կը մատուցէ հասարակական ծառայութիւններ՝ գործակցելով դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաեւ՝ հողագործական ծառայութիւններ հազարավոր լիբանանցի շիաների համար, եւ զորավոր ու կարեւոր դեր կը խաղա լիբանանեան քաղաքականութիւնում: Հեզբոլլահն արաբական եւ իսլամական աշխարհում կը համարուի դիմադրական շարժում: Սակայն մի քանի արեւմտեան երկրներ, ամբողջութեամբ կամ մասամբ, Հեզբոլլահը կը դիտէն որպես ահաբեկչական կազմակերպութիւն:

Հեզբոլլահն ստեղծուած է 1982թուականին որպես ռազմական կազմակերպութիւն, ի պատասխան Լիբանանի ներխուժած Իսրայելի, նպատակ ունենալով Լիբանանի քաղաքացիական պատերազմիժամանակ դիմադրելու Իսրայելին: Անոր ղեկաւարները ներշնչւած են Այաթոլլահ Խոմեյնիի կողմից, իսկ զորքերը մարզւել եւ կազմակերպւել են Իրանի հեղափոխական պահակներիմի քանակակազմի կողմէն: Հեզբոլլահի 1985-ի մանիֆեստը կը նշէ երեք յիմնական նպատակներ՝ Լիբանանում վերջ տալ գաղութաբնակութեանը, արդարութիւն հաստատել Ֆալանժ կուսակցութեան ոճրագործ անդամների նկատմամբ եւ Լիբանանում հաստատել իսլամական վարչակարգ: Հեզբոլլահի ղեկավարները բազմաթիվ հայտարարութիւններ են արած Իսրաելի կործանման վերաբերեալ՝ Իսրաելը անուանելով «սիոնիստէութիւն, որը կառուցւած է ուրիշների հողերի վրա»:

Հեզբոլլահն, որը սկսած է որպես փոքր ռազմական ոստիկանութիւն, այսօր մեծ կազմակերպութիւն է ունենալով աթոռներ Լիբանանի խորհրդարանում, ռադիո եւ արբանյակաինհեռուստատեսիլի կայան եւ ծրագիրներ հասարակական զարցագման: Հեզբոլլահն զորավոր կողմնակցութիւն ունի Լիբանանի շիա բնակչութիւնից եւ շահած է մեծ ալիք կողմնակցութեան Լիբանանի այլ բնակիչներէն (սուննի, քրիստոնեա, դրուզ) 2006 թ. Լիբանանի պատերազմից ետք եւ կարող է ցույցեր կատարել հարյուր հազարավոր մարդոց մասնակցութեամբ: Հեզբոլլահն եւ այլ կուսակցութիւններ կազմակերպած են 2006-2008 լիբանանեան քաղաքական ցույցերը Ֆուադ Սինիորայի կառավարութեան դէմ: Մէկ այլ վեճ Հեզբոլլահի թելեկոմի ցանցի պահման իրավունքի հանդեպ ընդյարումների տարածւած է Լիբանանի փողոցներում Հեզբոլլահից ղեկաւարուած ընդդիմադիր զորքերի եւ կառավարութեան կողմնակիցների միջեւ։ Ընդհարումները դադրել են Դոհայի համաձայնութիւնից ետք, Հեզբոլլահն ստանալով վետոյի ուժ Լիբանանի խորհրդարանում։ Նաեւ, ազգային միացման կառավարութիւն կը կազմւի ուր Հեզբոլլահն կ՛ունենա մէկ նախարար եւ տանսմէկ կապինետիաթոռ երեսունի վրա: Հեզբոլլահն ներկայումս կը վերահսկէ տասնչորս աթոռ 128-ի վրա Լիբանանի խորհրդարանում։

Հեզբոլլահը ֆինանսական օգնութիւն կը ստանա Իրանից, Սուրիաից եւ նւիրատւութիւններ լիբանանցիներից եւ այլ շիաներից: Կազմակերպութեան ռազմական ուժը նաեւ զորացած է 2000թուականներին: 1992 թուականից ի վեր, Հեզբոլլահի ղեկավարն է Հասան Նասրալլահն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s