1․Առեւտրի հաշվեկշիռ, առեւտրային հաշվեկշիռ կամ մաքուր արտահանում (երբեմն նշանակվում է որպես NX), որոշակի ժամանակահատվածի համար ազգի արտահանման և ներմուծման դրամական արժեքի տարբերություն։ Երբեմն տարբերակվում են ապրանքների և ծառայությունների առևտրային հաշվեկշիռները։ Առեւտրային հաշվեկշիռը չափում է արտահանման եւ ներմուծման հոսքը որոշակի ժամանակահատվածում։ Առեւտրային հաշվեկշռի հասկացությունը չի նշանակում, որ արտահանումն ու ներմուծումը «հավասարակշռության մեջ են» միմյանց հետ։Ընթացիկ գործառնությունների հաշվի 1980-2008 թվականների համախառն հաշվեկշիռը, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:Բնակչության մեկ շնչի հաշվով ընթացիկ գործառնությունների հաշվի համախառն հաշվեկշիռը 1980-2008 թվականներին, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:
2․Առեւտրային հաշվեկշիռը կազմում է ընթացիկ հաշվի մաս, որը ներառում է այլ գործարքներ, ինչպիսիք են՝ միջազգային ներդրումներից ստացված զուտ եկամուտը, ինչպես նաև միջազգային օգնությունը։ Եթե ընթացիկ հաշիվը ավելցուկային է, համապատասխանաբար աճում է երկրի ակտիվների զուտ միջազգային դիրքը։ Հավասարապես, պակասուրդայինը՝ նվազեցնում է։
Առեւտրի հաշվեկշիռը նույնական է երկրի արտադրության ծավալի եւ դրա ներքին պահանջարկի տարբերությանը (այն տարբերության միջեւ, թե որ երկիրն է արտադրում եւ որքան ապրանք է գնում արտասահմանից․ այն չի ներառում օտարերկրյա բաժնետոմսերի վրա կրկին ծախսված գումարները եւ հաշվի չի առնում ներքին շուկայում արտադրության համար ապրանքների ներմուծման հայեցակարգը)։
Ազատ առևտուր, առևտրային քաղաքականություն է, որը չի սահմանափակում ներմուծումը կամ արտահանումը։ Այն նաև կարող է հասկացվել, որպես ազատ շուկայի գաղափար, որը կիրառվում է միջազգային առևտրի մեջ։ Կառավարության շրջանում ազատ առևտուրը գերակշռում է այն քաղաքական կուսակցությունների մոտ, որոնք զբաղեցնում են լիբերալ տնտեսական դիրքերը, իսկ տնտեսապես ձախ-թևային և ազգայնական քաղաքական կուսակցությունները, ընդհանուր առմամբ, պաշտպանում են պրոտեկցիոնիզմը՝ հակառակ ազատ առևտրի։
3․Աշխատանքի միջազգային բաժանում (ԱՄԲ).
- տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։
- Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։
ԱՄԲ զարգացման նախադրյալներ, աշխարհի երկրների միջև տնտեսական ռեսուրսների տարբերությունները։ ԱՄԲ հիմքում ընկած է աշխարհի երկրների առևտրային փոխանակությունը ապրանքներով, ծառայություններով և կապիտալով։ Երկրների կողմից ԱՄԲ կատարելու հիմնական պատճառը հասարակական պահանջմունքների աճի և այդ պահանջմունքները բավարարելու համար առկա սահմանափակ ռեսուրսների հակասությունն է։
Աշխատանքի միջազգային բաժանման մեջ ունեցած մասնակցության օգուտներն են.
- թույլ է տալիս կենտրոնացնել սեփական ջանքերը այն ապրնքների արտադրության մեջ, որոնց համար առկա են լավագույն պայմանները։
- թույլ է տալիս ընդլայնել այդ ապրանքների արտադրությունը այնպիսի մասշտաբների, որ կարելի լինի բավարարել ոչ միայն սեփական բնակչության, այլև համագործակցող երկրների բնակչությաան պահանջմունքները։
- թույլ է տալիս հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնց համար երկիրը չունի արտադրության լավ պայմաններ և կարող է ապահովել դրանց օգտագործումը՝ ի հաշիվ ներմուծման։