Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը: Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է – Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը: Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։
Էկոհամակարգի կառուցվածքը
Էկոհամակարգում կարելի է առանձնացնել երկու բաղադրիչներ՝ բիոտիկ և աբիոտիկ։ Բիոտիկը բաժանվում է ավտոտրոֆ (օրգանիզմների, որոնք սկզբնական էներգիա են ստանում ֆոտո- և քիմոսինթեզից կամ պրոդուցենտ են), և հետերոտրոֆ (օրգանիզմներ, որոնք էներգիա են ստանում օրգանական նյութի թթվեցման գործընթացներից կոնսումենտ են և ռեդուցենտ), բաղադրիչներ, որոնք ձևավորում են էկոհամակարգի տրոֆիկական կառուցվածքը։ Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադրակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ տարրերի կողմից
Էկոհամակարգի հիմնական բաղադրիչները
Կառուցվածքային տեսանկյունից էկոհամակարգում առանձնացնում են՝
- կլիմայական ռեժիմը, որը բնորոշում է ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորման ռեժիմները և միջավայրի մնացած ֆիզիկական բնութագրիչները.
- ոչ օրգանական նյութերը, որոնք ներառվում են շրջապտույտի մեջ.
- օրգանական միացությունները, որոնք նյութերի և էներգիայի շրջապտույտում միավորում են բիոտիկ և աբիոտիկ մասերը.
- պրոդուցենտ օրգանիզմները, որոնք ստեղծում են նախասկզբնական արտադրանքը.
- մակրոկոնսումենտներ կամ ֆագոտրոֆներ՝ հետերոտրոֆներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով կամ օրգանական նյութի խոշոր մասնիկներով.
- միկրոկոնսումենտներ (սապրոտրոֆ)` հետերոտրոֆներ, հիմնականում սնկեր և բակտերիաներ, որոնք քայքայում են մեռած օրգանական նյութը՝ բյուրեղացնելով այն, դրանով վերադարձնելով այն շրջապտույտի մեջ.
Վերջին երեք բաղադրիչները ձևավորում են էկոհամակարգի բիոմասսան: Էկոհամակարգում ֆունկցիոնալության տեսանկյունից առանձնացնում են օրգանզմների ֆունկցիոնալ բլոկները (բացի ավտոտրոֆներից)
- բիոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են այլ կենդանի օրգանիզմներով,
- սապրոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են մահացած օրգանական նյութերով:
Տվյալ ստորաբաժանումը ցույց է տալիս էկոհամակարգում գոյություն ունեցող ժամանակային-ֆունկցիոնալ կապը, կենտրոնանալով ժամանակի մեջ օրգանական նյութի ձևավորման և այն էկոհամակարգի ներսում բաշխման և սապրոֆագների կողմից վերամշակման բաժանման վրա: Օրգանական նյութի մահանալու և այն կրկին էկոհամակարգի նյութերի շրջապտույտի մեջ ներառելու միջև կարող է զգալի ժամանակահատված անցնել, օրինակ, սոսու գերանի դեպքում 100 և ավելի տարի: Այս բոլոր բաղադրիչները փոխկապակցված են տարածության և ժամանակի մեջ և կազմում են միասնական կառուցվածքային միավոր: