Այսօր մենք գրականության դասին արտասանեցինք Հ.Սահյանի «Ախր ես ինչպես..» բանաստեղծությունը։ Այն հայտնի է մեզանում, գիտեն գրեթե բոլորը։ Իսկ ինչ է ցանկանում ասել Սահյանն այդ բանաստեղծությամբ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ դարեր ի վեր հայ ազգն անընդհատ գաղթել է մի վայրից մյուսը։ Այս բանաստեղծությունը մեր ապրած դժվարին ժամանակների, հայոց Մեծ եղեռնի, մեր ստեղծած հոգևոր արժեքների հիշատակումն ունի։ Հայրենիքը թանկ է Հ.Սահյանի համար նաև նրանով, որ այստեղ է անցել բանաստեղծի մանկությունը։ Սահյանը խոստովանում է, որ իր աչքերով իր աչքերին նայող մանկություն չկա ուրիշ ոչ մի երկրում։ Իր էությունը այստեղ է՝ Հայաստանում։
Առաջ ես համաձայն չէի Սահյանի հետ, մտածում էի, թե օտար երկրում ապրելով՝ ես ավելի լավ կյանքով կապրեմ, քան իմ հայրենիքում։ Բայց մեծանալով հասկացա, որ օտարն իր երկրում քեզ չի ընդունի այնպես, ինչպես քո երկրում, և դու երբեք օտար հողի վրա քեզ չես զգա վստահ ու խիզախ, ինչպես հայրենի հողի վրա։ Այդ պատճառով էլ ցանկացած հայ պետք է գիտակցի, որ հայրենիքից բացի ուրիշ ոչ մի տեղ իրեն լիարժեք չի զգա։