Հովհաննես Թումանյան
Առաջադրանք 1
• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):
«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»:
• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
Հոգու խաղաղություն ասելով հասկանում է հանդարտություն, երբ չունես խնդիրներ որոնք անդադար քեզ խանգարում են։ Ես փորձում եմ միշտ հանգսիտ լինել, բա դա ոչ միշտ է ինձ մոտ ստացվում։
• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում
«Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանը:Ես համարձակ կարողանում էի ասել ամէն բան, ինչ որ չի կարողասել մեղաւոր մարդը կամ չպէտք է ասի»։