Ռուսական քաղաքացիական պատերազմ (արդյունք)

ԲԳԿՀ հաղթանակ, ԽՍՀՄ կազմավորում

Բոլշևիկյան խորհրդի նիստում կապված Հեղափոխության հետ առաջացել էին տարաձայնություններ՝ մի մասը գտնում էր, որ դեռ պահը չի հասունացել հեղափոխություն իրականացնեու համար, իսկ մյուս մասը Լենինի և Լև Տրոցկու գլխավորությամբ գտնում էր, հակառակը, որ ճիշտ ժամանակն է կազմակերպել զինված խռովություն իշխանությունը Ժամանակավոր կառավարության ձեռքից վերցնելու համար:Վերջիններիս ձայնը գերազանցեց և ի վերջո եկան համաձայնության իշխանափոխության վերաբերյալ, որը նախատեսվում էր կազմակերպել հոկտեմբերի 25-ին։

Պետրոգրադի խորհրդում ձևավորվեց հեղափոխական ռազմական հանձնաժողով Տրոցկու ղեկավարությամբ։ Այն բաղկացած է զինված գյուղացիներից, զինվորներից եւ նավաստիներից։ Նա հավաստիացնում էր քաղաքը գրավելու համար կատարված են բոլոր ռազմավարական հաշվարկները։

Ապստամբությունը սկսվեց 1917 թվականի հոկտեմբերի 24-ի գիշերվանից (նոյեմբերի 6 ժամանակակից օրացույցով) մինչև հոկտեմբերի 25-ը (նոյեմբերի 7 ժամանակակից օրացույցով)։ Իրադարձությունները տեղի ունեցան գրեթե առանց արյունահեղության ։ Կարմիր բանակայինների գլխավորությամբ բոլշևիկները մինչև Ձմեռային պալատի վրա հարձակվելը գրեթե առանց դիմադրության գրավեցի քաղաքի կամուրջները, երկաթուղային կայանները։ Պաշտոնական տվյալներով այս դեպքերի մասին անգամ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացնում են իրադարձությունները հերոսական տեսանկյունից։ Ապստամբության ժամանակ եղան միայն հինգ մահացածներ և մի քանի վիրավորներ։

Հոկտեմբերի 25-ին, Տրոցկին պաշտոնապես հայտարարեց Ժամանակավոր կառավարության լուծարումը։ Նոր խորհրդարանի բացման ժամանակ ներկա էին 562 պատվիրակներ, որոնցում 382-ը բոլշևիկներ էին իսկ 70-ը ձախ Էսէռներ։

Սակայն որոշ պատվիրակներ համարում էին, որ Լենինն ու Բոլշևիկյան կուսակցությունը իշխանությունը վերցրել են անօրինական, և մոտ հիսուն հոգի լքեցին դահլիճը։ Աջակողմյան հեղափոխական սոցիալիստներ եւ մենշևիկները հաջորդ օրը ստեղծեցին «Հայրենիքի և հեղափոխության փրկության կոմիտե»։ Վերջինիս մասին Լև Տրոցկին ասել է. «Պետք է ուշադիր լինել այն հանգամանքի վրա, որ մենշևիկների և սոցիալիստ-հեղափոխականների հեռացումը դավաճանություն է նոր կազմավորվելիք կառավարության հանդեպ»։ Հաջորդ օրը հաստատվում է Ժողովրդական խորհրդի սահմանադրությունը, որը բաղկացած էր բացառապես բոլշևիկներից։ Հաջորդ օրը Լենինը հրապարակայնորեն ելույթ ունեցավ, որտեղ ասաց․ «Մենք բոլորին հրավիրել էինք մասնակցելու նոր կառավարության աշխատանքներին, սակայն մենշևիկները որոշեցին հեռանալ և դա մեր մեղքը չէ»։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s