Էկոլոգիա <<Լուսավորության պակասը բակերում և փողոցներում>>

Ներկայիս քաղաքային լուսավորությունը բաղկացած է որոշ սնդիկային լուսատուներից` միջինում մոտ 1.5 տարվա պիտանելիության ժամկետով և որոշ նատրիումային լուսատուներից` միջինում 2-5 տարվա պիտանելիության ժամկետով: Վերջիններս այլ վայրերում կիրառվող լուսադիոդային լուսավորման (“LED”) հետ անհամեմատելի են, քանի որ ստանդարտ չափանիշների համաձայն դրանց պիտանելիությունը մինչև 10 տարի է: Այսպիսով, ներկա համակարգը, ամենայն հավանականությամբ, առաջացնում է ավելին, քան ուղղակի պահպանման ծախսեր: Հասկանալի է, որ պիտանելիության քիչ ժամկետը մասամբ կարող է լինել Քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի արդյունք:


Ներկայիս քաղաքային լուսավորությունը շահագործվում և սպասարկվում է Քաղաքապետարանի կողմից նոր տեխնոլոգիաների ներդրման խթանների բացակայությամբ, որոնք կարող են կրճատել էներգիայի սպառումը, ինչպես նաև սպասարկման աշխատանքները: Քաղաքապետարանը պատրաստ է դիտարկել երկարաժամկետ Հանրային ծառայությունների պայմանագրով մասնավոր ընկերության վարձակալումը իր քաղաքային լույսերի շահագործման համար, որը Քաղաքապետարանին հնարավորություն կտա բարձրացնել քաղաքային լուսավորության որակը ավելի քիչ անսարքությունների, ավելի լավ լուսավորության և ավելի մեծ էներգախնայողության առումով: Այնուամենայնիվ, եթե հարմար մասնավոր օպերատորներ չհայտնաբերվեն, Քաղաքապետարանը կարող է շարունակել առկա շահագործումը և միայն փնտրել լուծումներ իր լուսավորման ենթակառուցվածքների փոխարինման համ

Հետևաբար, Քաղաքապետարանը դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (‹‹Բանկ›› կամ ‹‹ՎԶԵԲ››)՝ խնդրելով գնահատել քաղաքային լուսավորության արդիականացման պիլոտային ծրագիրը (‹‹Ծրագիր››) ֆինանսավորելու հնարավորությունը: Ծրագիրը կներառի մի շարք քաղաքային լուսավորության արդիականացում ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաներով և վերահսկման դիտակետի փոխարինում/ պլանավորում:

Իմ կարծիքը…

Փողոցների և բակերի լուսավորությունը շատ կարևոր է քանի որ լուսաորության բացակայության դեպքում շատ պատահարներ են լինում որից 40 %- մահվան ելքով:

ես ներայացնում եմ ֆոտոշարք որտեղ ակնհայտ երևում է լուսավորության խնդիրը երեկոյան յամերին

Ֆոտոշարք…

Կայուն զարգացում

Կայուն զարգացում.փոփոխությունների գործընթաց է, որում բնական պաշարների շահագործումը, ներդրումների ուղղվածությունը, գիտա-տեխնոլոգիական զարգացման կողմնորոշումը, անհատի զարգացումը և ինստուտիցիոնալ փոփոխությունները, որոնք համաձայնեցված են մեկը մյուսով, ամրապնդում են ներկայի և ապագայի պոտենցյալը մարդկային կարիքների և ձգտումների բավարարման համար։ Հիմնականում խոսքը մարդկային կյանքի որակի ապահովման մասին է։պ

Պատմություն

1970- ականների սկիզբ

Կայուն զարգացման կոնցեպցիան գիտական գիտելիքների էկոլոգիզացիայից սոցիալ- տնտեսական զարգացման տրամաբանական անցումն է, որը բուռն կերպով սկսեց զարգանալ 1970-ական թվականներին։ Բնական պաշարների (ПР) սահմանափակ լինելու հարցը, միևնույն ժամանակ կյանքի հիմք հանդիսացող բնական միջավայրի աղտոտւմը, մարդու տնտեսական և ցանկացած այլ գործունեության հետևանքով, 1970- ական թվականներին դարձավ շատ գիտական աշխատանքների թեմա։ Այդ անհանգստության հետևանքը եղավ երկրի վրա գլոբալ երևույթների ուսումնասիրության համար ստեղծված՝ միջազգային ոչ պետական գիտական կազմակերպությունների ստեղծումը, ինչպիսին են Միջազգային դաշնության հեռանկարային հետազոտությունների ինստիտուտները (ИФИАС), Հռոմեական ակումբը ( «Աճի սահմանները» հայտնի զեկույցով), Համակարգված վերլուծության միջազգային ինստիտուտը, իսկ ԽՍՀՄ –ում՝ Համակարգված հետազոտությունների համամիութենական ինստիտուտը։

Ստոկհոլմի Կոնֆերանսը

1972 թ. Ստոկհոլմում տեղի ունեցավ ՄԱԿ –ի Կոնֆերանսը նվիրված մարդու շրջակա միջավայրին և շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի Ծրագրի (ЮHЕП) ստեղծմանը, նշանավորվեց պետական մակարդակով միջազգային համագործակցության համախմբմամբ բնապահպանական խնդիրների լուծման շուրջ։ Սկսվեց զարգանալ բնապահպանական քաղաքականությունն ու դիպլոմատիան, շրջակա միջավայրի իրավունքը, ի հայտ եկավ նոր ինստիտուցիոնալ կազմավորում՝ շրջակա միջավայրի նախարարություն և գերատեսչություն։

1980 – ական թվականներ

1980–ական թվականներին սկսեցին խոսել բնազարգացման, զարգացում առանց ոչնչացման, բնահամակարգի կայուն զարգացման անհրաժեշտության մասին։ 1980 թ. ընդունված բնության պահպանման համաշխարհային ռազմավարության միջազգային փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվեց կայուն զարգացման մասին։ ВСОП -ի երկրորդ ռեակցիան ստացավ «Երկիր մոլորակի խնամքը՝ կայուն կյանք ռազմավարություն» անվանումը և հրատարակվեց 1991 թ. հոկտեմբերին։ Նրանում ընդգծվում է, որ զարգացումը պետք է հիմնվի կենդանի բնության, երկրի բնական համակարգի գործառույթների և բազմազանության պահպանման վրա, որոնցից կախված են կենսաբանական տեսակները։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել կյանքին աջակցող համակարգերը (կենսաապահովում), պահպանել կենսաբազմազանությունը և ապահովել նորացվող պաշարների կայուն օգտագործումը։ Ի հայտ եկան բնապահպանական անվտանգության վերաբերյալ հետազոտություններ՝ որպես ազգային և գլոբալ անվտանգության մաս։ 1980-ական թվականներին շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի Ծրագիրը (ЮHЕП) «առանց ոչնչացման» անցմանը անհրաժեշտության կոչ էր անում։ 1980 թ. առաջին անգամ լայն տարածում ստացավ բնության պահպանման Համաշխարհային ռազմավարության կայուն զարգացման կոնցեպցիան, որը մշակվել էր ЮHЕП -ի, Բնության պահպանման միջազգային միության և Վայրի բնության համաշխարհային ֆոնդի նախաձեռնությամբ։ 1987 թ. «Մեր ընդհանուր ապագան» զեկույցի մեջ Շրջակա միջավայրի և նրա զարգացման միջազգային հանձնաժողովը (МКОСР) հիմնական ուշադրությունը սևեռեց «Կայուն զարգացման» անհրաժեշտությանը, որի դեպքում «ներկայումս պահանջմունքների բավարարումը չի վնասի ապագա սերունդներին բարելավել իրենց սեփական պահանջմունքները»։ «Կայուն զարգացման» հասկացության այս ձևակերպումը որպես հիմք այժմ լայնորեն կիրառվում է շատ երկրներում։ Տեսությունը և պրակտիկան ցույց են տվել, որ բնապահպանական բաղադրիչը մարդկության զարգացման անխզելի մասն է։ Շրջակա միջավայի և նրա զարգացման վերաբերյալ միջազգային հանձնաժողովի գործունեության և նրա «Մեր ընդհանուր ապագան» եզրափակիչ զեկույցի հիման վրա ընդունվեց կայուն զարգացման նոր եռարժեք կոնցեպցիա ( բն- սոցիալ- տնտեսական ) ։ ՄԱԿ-ի համաշխարհային սամմիտը կայուն զարգացման գծով (միջկառավարական, ոչ կառավարական և գիտական ֆորում) 2002 թ. հաստատեց համաշխարհային համագործակցության կայուն զարգացման գաղափարներին հավատարմությունը մարդկային հիմնական պահանջմունքների ժամկետից շուտ բավարարմանը, երկիր մոլորակի վրա՝ կենսաապահովման համակարգի պահպանման պայմանով։

Նյութը`wikipedia

Ատոմային աղետներ

Չեռնոբիլի ատոմակայանի վթար 1986թվականի ապրիլի 26-ին ՈՒկրաինական ԽՍՀ Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ[1][2]։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց[2]։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում[3]։Չեռնոբիլի ատոմակայանի վթարՏեսակՎթարՎայրՉեռնոբիլի ատոմակայանՏեղադրանքՊրիպյատ, Չեռնոբիլի ատոմակայան, Չեռնոբիլ և Կիևի մարզԵրկիրՈւկրաինաՏարեթիվապրիլի 26, 1986Զոհվածներ60-80 հոգիՊատճառՌեակտորի պայթյունChernobyl disaster Վիքիպահեստում

Ի տարբերություն Հիրոսիմա և Նագասակիի ռմբակոծությունների՝ պայթյունը հիշեցնում էր շատ հզոր «կեղտոտ ռումբի»՝ հիմնական վնասող գործոնը դարձել էր ռադիոակտիվ աղտոտումը։

Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածել է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումիռադիոնուկլիդներ, մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում։ Այժմ դրանք պատկանում են Բելառուսի ՀանրապետությանՌուսաստանի Դաշնության և Ուկրաինայիտարածքներին[4]։

Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա[5]։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել։

Էկոհամակարգ

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը: Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է – Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը: Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։

Էկոհամակարգի կառուցվածքը

Էկոհամակարգում կարելի է առանձնացնել երկու բաղադրիչներ՝ բիոտիկ և աբիոտիկ։ Բիոտիկը բաժանվում է ավտոտրոֆ (օրգանիզմների, որոնք սկզբնական էներգիա են ստանում ֆոտո- և քիմոսինթեզից կամ պրոդուցենտ են), և հետերոտրոֆ (օրգանիզմներ, որոնք էներգիա են ստանում օրգանական նյութի թթվեցման գործընթացներից կոնսումենտ են և ռեդուցենտ), բաղադրիչներ, որոնք ձևավորում են էկոհամակարգի տրոֆիկական կառուցվածքը։ Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադրակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ տարրերի կողմից

Էկոհամակարգի հիմնական բաղադրիչները

Կառուցվածքային տեսանկյունից էկոհամակարգում առանձնացնում են՝

  1. կլիմայական ռեժիմը, որը բնորոշում է ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորման ռեժիմները և միջավայրի մնացած ֆիզիկական բնութագրիչները.
  2. ոչ օրգանական նյութերը, որոնք ներառվում են շրջապտույտի մեջ.
  3. օրգանական միացությունները, որոնք նյութերի և էներգիայի շրջապտույտում միավորում են բիոտիկ և աբիոտիկ մասերը.
  4. պրոդուցենտ օրգանիզմները, որոնք ստեղծում են նախասկզբնական արտադրանքը.
  5. մակրոկոնսումենտներ կամ ֆագոտրոֆներ՝ հետերոտրոֆներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով կամ օրգանական նյութի խոշոր մասնիկներով.
  6. միկրոկոնսումենտներ (սապրոտրոֆ)` հետերոտրոֆներ, հիմնականում սնկեր և բակտերիաներ, որոնք քայքայում են մեռած օրգանական նյութը՝ բյուրեղացնելով այն, դրանով վերադարձնելով այն շրջապտույտի մեջ.

Վերջին երեք բաղադրիչները ձևավորում են էկոհամակարգի բիոմասսան: Էկոհամակարգում ֆունկցիոնալության տեսանկյունից առանձնացնում են օրգանզմների ֆունկցիոնալ բլոկները (բացի ավտոտրոֆներից)

  1. բիոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են այլ կենդանի օրգանիզմներով,
  2. սապրոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են մահացած օրգանական նյութերով:

Տվյալ ստորաբաժանումը ցույց է տալիս էկոհամակարգում գոյություն ունեցող ժամանակային-ֆունկցիոնալ կապը, կենտրոնանալով ժամանակի մեջ օրգանական նյութի ձևավորման և այն էկոհամակարգի ներսում բաշխման և սապրոֆագների կողմից վերամշակման բաժանման վրա: Օրգանական նյութի մահանալու և այն կրկին էկոհամակարգի նյութերի շրջապտույտի մեջ ներառելու միջև կարող է զգալի ժամանակահատված անցնել, օրինակ, սոսու գերանի դեպքում 100 և ավելի տարի: Այս բոլոր բաղադրիչները փոխկապակցված են տարածության և ժամանակի մեջ և կազմում են միասնական կառուցվածքային միավոր:

Ռեկրեացիոն ռեսուրսներ

1.Ներկայացնել ռեկրեացիոն ռեսուրսները

Հայաստանը բավականաչափ հարուստ ռեկրեացիայի երկիր է պայմանավորված աշխարհագրական դիրքով և լանդշաֆտայինբազմազանությամբ, կլիմայաբուժական բարենպաստ պայմաններով, կենսաբանական ու ջրային պաշարներով հանքային աղբյուրներ, բարձրլեռնային լճեր և գետեր բնության և պատմամշակութային հուշարձաններով։

Հայաստանի տարածքում ձևավորվել են խիտ կառուցապատված զարգացած ռեկրեացիայի Արարատյան, Արագած-Գեղամա, Շիրակի, Լոռի-Փամբակի, Աղստև-Դեբեդի, Սևանի, Վայքի, Զանգեզուրի և առողջարանային գոտիներ

2.Էկոտուրիզմը աշխարհում և Հայաստանում:

Հայաստանը էկոտուրիզմի զարգացման  մեծ ներուժ ունի:  Այսօր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպված «Էկոտուրիզմը Հայաստանում» խորագրով համաժողովում ասաց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն  Ալեն Ամիրխանյանը:

Նրա խոսքով համաժողովի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, համախմբել այն մարդկանց, ընկերություններին, որոնք փորձում են զարգացնել տուրիզմը, այդ թվում ագրոտուրիզմն ու էկոտուրիզմը:

Ալեն Ամիրխանյանը նշեց, որ Հայաստանն ունի բնության հիասքանչ բազմազանություն, երկիրը գտնվում է Կովկասի կենտրոնում, որը հանդիսանում է ամբողջ աշխարհի կենսաբազմազանության 34 թեժ կետերից մեկը, իսկ թեժ կետերն ունեն բացառիկ հարուստ էկոհամակարգեր և տեսակներ: Ըստ նրա Հայաստանում բնակվում են 350 տեսակի թռչուններ, մինչդեռ ողջ Եվրոպայում դրանց թիվը չի գերազանցում 700-ը, թիթեռներից Հայաստանում հանդիպում է 250 տեսակ, իսկ Եվրոպայում 500 տեսակ: Բացի այդ, Հայաստանում հանդիպում են 3500 տեսակի բույսեր, որոնցից 452-ը գրանցված է Կարմիր գրքում:

3.Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:

զբոսաշրջությանը նվիրված վայրեր են: Ռեկրիացիոն ռեսուրսները ունեն 2 ճյուղ` մարդածին և բնածին:

Մարդածին` մշակույթային և հնագիտական վայրերը` ստեղծված մարդկանց կողմից:

Բնածին` այն տեսարժանային վայրերը, որոք ստեղծված է բնության կողմից և մարդու միջամտությունը չկա:

Հայաստանում ռեկրեացիոնռեսուրսների զարգացմաննախադրյալներն ուհեռանկարները.

Հայաստանի ռեակցիոն ռեսուրսները ունեն մեծ ապագա` կառավարությունը փորձում է զարգացնել տուրիստական ճյուղը հայաստանում: Կան բազում միջազգային պայմաններին հմաաձայն հյուրանոցներ, կացարաններ նաև զբոսաշրջության` մարդկանց գերելու նպատակով կառուցում են բազում զբոսաշրջային այգիներ, Zip line-ներ և այլն: Նաև կան բազում գեղեցիկ, բնածին զբոսաշրջային վայրեր` սևանա լիճ, ջերմուկի ջրվեժ և այլն:

4.Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակը:

1.Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմնաված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով:

Ջուրը բնության մեջ

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնիօքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերումլճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Հրազդան գետ

Հրազդանը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն Արաքսի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք: Երկարությունը 141 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2560 կմ2 (առանց Սևանա լճի): Արաքս է թափվում ծովի մակերևույթից 820 մ բարձրության վրա: Վերին հոսանքում առաջացնում է գալարներ, հովիտն ունի 10–11 կմ լայնություն: Միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120–150 մ) կիրճով և հերթափոխվում V-աձև ձորերով ու գոգավորություններով: Կան դարավանդներ (3–4), սողանքներ, կիրճի ուղղաձիգ լանջերին՝ բազալտային սյունաձև մերկացումներ (Արզնի, Երևան), հովտում՝ Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ՝ աղբյուրներ, որոնք օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար, և հանքային ջրեր («Արզնի», «Բջնի»): Ստորին հոսանքում հովիտն աստիճանաբար լայնանում է և դուրս գալիս Արարատյան դաշտ: Գետի ընդհանուր անկումը մոտ 1100 մ է: Համակարգում կան 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:

Խոշոր վտակներն են Մարմարիկը, Ծաղկաձորը, Դալարը, Արայի գետը, Գետառը: Սնումը հիմնականում ստորգետնյա (51%) և հալոցքային (37%) է, վարարումը՝ գարնանը, հորդացումները` ամռանն ու աշնանը: Տարեկան միջին ծախսը 13,9 մ3/վ է (Արզնի), առավելագույնը՝ 138 մ3/վ, նվազագույնը՝ 9 մ3/վ, հոսքը՝ 712 մլն մ3 (Մասիս քաղաքի մոտ):
Սևան-Հրազդան կասկադի կառուցումից (1962 թ.) հետո (լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման հաշվին) գետի տարեկան միջին ծախսն ակունքում կազմել է 44,5 մ3/վ, սակայն Սևանա լճի մակարդակի իջեցումը կանխելու նպատակով այն պակասեցվել է:
Հրազդան գետի վրա գործում են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ջրէկները: Ջրերն օգտագործվում են 17 ոռոգիչ ջրանցքներով, որոնք սկիզբ են առնում կասկադի ջրէկներից և գետի ստորին հոսանքից:
Հրազդանի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները, Արզնի առողջարանը: Հովտում ստեղծվել է հանգստի գոտի: Հրազդանի վրա են Հաղթանակի (1945 թ.), Հրազդանի Մեծ (1956 թ.), Նուռնուսի (1981 թ.), Դավթաշենի (2000 թ.) կամուրջները:
Գետի վրա կառուցված կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է (1679 թ., Երևան):
Գետի ափերը բնակեցված են եղել դեռևս հին քարի դարից սկսած (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն):

Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Ափերին են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Պահլավունիների ամրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Հայաստանի կոտրվող ողնաշարը

Պոչամբարում առանձնացվում են քիմիական վերամշակումից առաջացած թունավոր, վտանգավոր թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն լճերի, պոչամբարները հարուստ են կյանքի համար վտանգավոր նյութերով: Պոչամբարները փակվում են՝պատվելով հողային շերտով, որի վրա բուսականություն է աճեցվում: Այդ ճանապարհով փորձում են կանխել պոչամբարներում կուտակված թունավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր: Ներկայումս Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 15-ը գործող են: Պոչամբարների մեծ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Հայաստանի ամենամեծ պոչամբարը՝ Արծվանիկը գտնվում է Սյունիքի մարզում: Այն համարվում է նաև աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը:

Սյունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում ծանր մետաղների և մկնդեղի քանակը գերազանցում է թույլատրված միջազգային չափանիշները: Մասնավորապես՝ Ախթալայում և Ալավերդիում ապրող երեխաների օրգանիզմում կապարը գերազանցել է սահմանային մակարդակը:

Ֆիլմը պատմում է հանքարդյունաբերության հետևանքով երկրում ստեղծված բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների մասին:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ներկայում հաշվառված է օգտակար հանածոների մոտ 670 հանքավայր: 29 հազար ք/կմ տարածքում արդեն շահագործվում է շուրջ 400-ը, որոնցից 22-ը մետաղական են, որոնց մեծ բաժին է հասնում Սյունիքին։  Մետաղական հանքերը առավել մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար, քանի որ դրանց շահագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ և ծանր մետաղական թափոնները լցվում են ձորերն ու գետերը:

Միայն Սյունիքում այսօր գործում է 11 մետաղական հանքավայր: Մինչև 2016թ. շահագործման է սպասում ևս 28 մետաղական հանքավայր։ Այսինքն՝ 39 մետաղական հանքավայր՝ միայն մեկ մարզում՝ 4546 ք/կմ վրա: Գործող հանքավայրերի շահագործման արդյունքում Սյունիքում արդեն կան 12 մեծ ու փոքր պոչամբարներ:

«Հարց է առաջանում, որտեղ պետք է ապրի մարդը, բույսը, կենդանին, գետը»,- ասվում է ֆիլմում։

Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող անդամները ֆիլմը կներկայացնեն նաև ամերիկահայ համայնքին:

Կենդանաբանական այգի

Կենդանաբանական այգում կամ գազանանոցում պահվում և ցուցադրվում են վայրի կենդանիներ։ Կենդանաբանական այգիների նպատակն է անազատ պայմաններում հազվագյուտ և անհետացող կենդանիների բազմացումը, կլիմայավարժեցման եղանակների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։

Կենդանիները պահվում են վանդակներում կամ ցանկապատված տարածքներում։ Սակայն ոչ բոլոր կենդանիներն են դյուրությամբ հարմարվում գազանանոցային պայմաններին (օրինակ՝ առյուծը, վագրը և այլն)։ Անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի տարբեր կենդանիներ հարմարվեն անազատ կյանքին։

Առաջին կենդանաբանական այգին հիմնվել է Եգիպտոսումդեռևս մեր թվականությունից 1500 տարի առաջ։ Եվրոպայումկենդանաբանական այգիներ են հիմնվել 18-րդ դարի կեսերից սկսած՝ Վիեննայում (1752), Մադրիդում (1774), Փարիզում (1793), Լոնդոնում (1828), Ամստերդամում(1838), Բեռլինում (1844), Բուդապեշտում (1866) և այլուր։ Աշխարհի ամենահին կենդանաբանական այգին համարվում է Շյոնսբրունի կենդանաբանական այգին (1752)` Վիեննայի Շյոնբրունի պալատի տարածքում: Աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներում (օրինակ՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոնդոնի, Ամստերդամի, Պրահայի) ստեղծվել է բնական պայմաններին նմանվող միջավայր՝ կենդանիների անազատությունը հնարավորինս մեղմելու համար։

• Երբ է ստեղծվել այգին

Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940թվականին. այնտեղ պահվում են շուրջ 183 տեսակի կենդանիներ, անհետացումից փրկվել ու բազմացվում են հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներ ու թռչուններ՝ շերտավոր բորենի, բեզոարյան այծ, վայրի խոզեր, լեռնային կաքավներ, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը և այլ սողուններ, ձկներ։ Այգում պահպանվող տեսակներից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային, իսկ 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքերում:

• Պատմություն

Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարը տանում է 20-րդ դարի 30-ական թվականները, բայց այն իրականություն է դառնում միայն 1940-ին`ՀԽՍՀ Գերագույն խորհրդի  որոշմամբ: Ի վերջո 3 հեկտար տարածության վրա հիմնվում է Երևանի կենդանաբանական այգին: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում:

1941-45թթ. այգու առջև խնդիր դրվեց պահպանել կենդանատեսակների կազմը և սկսել այգու կապիտալ շինարարությունը: 1945-46թթ. այգին ուներ 32 տեսակի 179 գլուխ կենդանի: Անգամ պատերազմի տարիներին, երբ միջոցները չափազանց սուղ էին, Մոսկվան մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում Երևանի կենդանաբանական այգին՝ մեծ գումարներ տրամադրելով այգու վերակառուցման համար: 1954-ին այգին ուներ 332 գլուխ կենդանի (թե քանի տեսակ է եղել չի պահպանվել), որից 95-ը ձեռք էր բերվել նույն թվականին: 1954 թվականին, այգին կանաչազարդելու նպատակով, տնկվել է մոտ 2500 դեկորատիվ ծառ, թուփ և մոտ 3000 տեսակի սածիլ: Սակայն այգու համար լուրջ խնդիր էր շարունակում մնալ ոռոգման ջուրը, ինչի պատճառով նորատունկ ծառերի զգալի մասը չորացել էր: Նույն թվականին այգում աշխատել է 104 բանվոր-ծառայող, գործել է այգու գիտամեթոդական բաժինը: Իսկ այգու բաժինների վարիչների գիտամակարդակը բարձրացնելու նպատակով, վերջիններս պարբերաբար մասնակցել են ինստիտուտում անցկացվող գիտական սեմինարներին: 1954-ին այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների, սողունների: 1980թ-ին Երևանի կենդանաբանական այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի (գլխաքանակը չի նշվում), սակայն 1990 թվականների սկզբներին այն նվազել է 90-ով:

Հանքաարդյունաբերությունը Հայաստանում

• Աղտոտում

Աղտոտում, բնական, միջավայրի, մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի վրա աղտոտիչների վնասակար ազդեցությունը։ Տարբեր ու բազմազան են աղտոտման տեսակները, քիմիական միացությունների և խառնուրդների արտանետումները մթնոլորտ, արտադրական և կոմունալ-կենցաղային թափոնների թափանցումը ջրային միջավայր, լանդշաֆտների (դաշտեր, մարգագետիններ, անտառներ) աղտոտումը, իոնացնող ճառագայթման, արտադրական և կենցաղային աղմուկի մակարդակի բարձրացումը և ջերմության կուտակումը մթնոլորտում։

• Հանքանյութ

Հանքանյութ, բնական միներալայինհումք, որից համախառն եղանակով տեխնոլոգիական և տնտեսական տեսակետից հնարավոր ու նպատակահարմար է կորզել մետաղներ կամ միներալներ։ Համախառն եղանակով հանքանյութի վերամշակման հնարավորությունը պայմանավորված է նրանում մետաղի նվազագույն պարունակություններով (կոնդիցիայով) և հանքանյութի պաշարներով։ Հանքանյութի հասկացությունը փոփոխվում է տեխնիկայի զարգացմանը զուգընթաց։ Ժամանակի ընթացքում ընդլայնվում է օգտագործվող հանքանյութերի և միներալների շրջանակը։

•Հանքաարդյունաբերություն

Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին։

Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ; կապարի, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր; ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպսի, կրաքարի և պեռլիտի: Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաճով։

•Իմ կարծիքը

Հանքաարդյունաբերությունը մեծ վնասներ է տալիս բնությանը որովհետև հանքը շահագործելուց բազմազան թունավոր նյութեր է արտադրվում,օրինակ ամուլսարը այն շահագործելուց հետո նրա շրջակա միջավայրը աղտոտվոմ է իմ կարծիքով հանքը չպետք է շահագործվի քանի որ մեծ վնասներ է հասցվելու բնությանը։