Սերնդեսերունդ

Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանի  գոյակցող սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառանգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։ Սերունդների ժառանգորդությունը օբյեկտիվ, անընդհատ և ընդհատ բնապատմական ընթացք է, դրսևորվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Ցուրաքանչյուր նոր սերունդ նախ յուրացնում է հոգևոր արժեքները, հասարակական կյանքի առկա ձևերը, ապա, թևակոխելով իր ակտիվ գործունեության շրջանը, ստեղծում է նորը, որն այնուհետև փոխանցում է հաջորդ սերունդներին։ 

Կոնֆլիկտ

Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որը թարգմանության կարիք չունի, բայց իմաստը հետևյալն է, այն հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է:
Մարդն իր ողջ կյանքի ընթացքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից: Քանի դեռ բախում է նրա զարկերակը: Բախումներն անկասկած, լավ բանի չեն հանգեցնում, խաթարում են մարդկային փոխհարաբերությունները, առաջացնում լարվածություն և ցնցումներ, որոնք անդրադառնում է մարդու առողջության վրա: Ուստի շատ մարդիկ հիմնականում խուսափում և վախենում են բախումներից: Կոնֆլիկտները բնորոշում են ըստ տարբեր սկզբունքների։

Սակայն դրանք հիմնականում լինում են՝

  • Ներանձնային
  • Միջանձնային
  • Ներխմբային
  • Միջխմբային
  • Անձ-խմբային

Միջանձնային 

Կոնֆլիկտի դեպքում հարկավոր են առնվազն երկու հոգի։ Տվյալ պարագայում կան հակազդող երկու տարբեր կողմեր և մեկ նպատակ։ Սա թերևս բոլորի կյանքում ամենահաճախ հանդիպող կոնֆլիկտի տեսակն է։

Ներխմբային 

Կոնֆլիկտները առաջանում են խմբերի ներսում։ Երբ խմբի ներսում բաժանվում են 2 մասի և հակամարտում միմյանց դեմ։

Ընտանիքի հոգեբանություն

Յուրաքանչյուր ընտանիք կազմված է անդամներից, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող կապերից ու փախհարաբերություններից։ Այդ ամբողջությունն էլ ընտանիքի կառուցվածքն է, որը կարող է աստիճանակարգային (հիերարխիկ) լինել։ Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր (կատարողներ), յուրաքանչյուր անդամ ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան դերերը։ Որոշ ընտանիքներում լինում է միայն մեկ լիդեր, որը կարող է լինել ավտորիտար կամ ժողովրդավար անձնավորություն։ Բայց այժմ մեծաթիվ են կոչվում այսպես կոչված էգալիտար (հավասարության վրա հիմնված) ընտանիքները, որի անդամները (առնվազն ամուսինները) հավասար կամ գրեթե հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն։ Սա արդեն ժողովրդավարական կամ ազատական-ժողովրդավարական ընտանիք է։ Որոշ երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան և այլն) կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց մեծամասնությունը գերդասում է ունենալ էգալար, ժողովրդավարական սկզբունքներով կառավարվող ընտանիք։ Երբ ընտանիքի կառուցվածքում լուրջ և այն էլ ախտաբանական փոփոխություններ են կատարվում, ապա այդպիսի ախտահարված խումբն այլևս չի կարող արդյունավետ կերպով կատարել իր հիմնական գործառույթները։ Օրինակ, եթե ընտանիքի հայրը հարբեցող է կամ թմրամոլ է, ապա խաթարվում է ընտանիքի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալականացման և այլ կարևոր գործառույթները։ Ընտանիքի կառուցվածքային փոփոխություններ առաջ են գալիս նրա զարգացման ընթացքում, նրա կենսական ճանապարհի տարբեր հատվածներում` առաջադրելով նոր խնդիրներ, պահանջելով նոր մոտեցումներ և լուծումներ։

Ընտանիքի հոգեբանություն | Գոհար ...

Ամուսնություն և ընտանիք

Ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է, որը համարվում է սոցիալական կապի հատուկ ձև: Ընտանիքի գլխավոր նպատակն է փոխադարձ հարգանքի և սիրո հիմքի վրա ստեղծել ընտանիք, ունենալ երեխաներ, խնամել նրանց, պահել, դաստիարակել: Յուրաքանչյուր ընտանիքում սահմանված է ընտանիքի անդամների դերը:

Նախագծի նպատակն է պարզել՝1․ ի՞նչ է արտաքին առևտրի քաղաքականությունը, 2․ի՞նչ է ազատ արտաքին առևտուրը 3․ի՞նչ է աշխատանքի միջազգային բաժանումը

1․Առեւտրի հաշվեկշիռ, առեւտրային հաշվեկշիռ կամ մաքուր արտահանում (երբեմն նշանակվում է որպես NX), որոշակի ժամանակահատվածի համար ազգի արտահանման և ներմուծման դրամական արժեքի տարբերություն։ Երբեմն տարբերակվում են ապրանքների և ծառայությունների առևտրային հաշվեկշիռները։ Առեւտրային հաշվեկշիռը չափում է արտահանման եւ ներմուծման հոսքը որոշակի ժամանակահատվածում։ Առեւտրային հաշվեկշռի հասկացությունը չի նշանակում, որ արտահանումն ու ներմուծումը «հավասարակշռության մեջ են» միմյանց հետ։Ընթացիկ գործառնությունների հաշվի 1980-2008 թվականների համախառն հաշվեկշիռը, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:Բնակչության մեկ շնչի հաշվով ընթացիկ գործառնությունների հաշվի համախառն հաշվեկշիռը 1980-2008 թվականներին, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:

2․Առեւտրային հաշվեկշիռը կազմում է ընթացիկ հաշվի մաս, որը ներառում է այլ գործարքներ, ինչպիսիք են՝ միջազգային ներդրումներից ստացված զուտ եկամուտը, ինչպես նաև միջազգային օգնությունը։ Եթե ընթացիկ հաշիվը ավելցուկային է, համապատասխանաբար աճում է երկրի ակտիվների զուտ միջազգային դիրքը։ Հավասարապես, պակասուրդայինը՝ նվազեցնում է։

Առեւտրի հաշվեկշիռը նույնական է երկրի արտադրության ծավալի եւ դրա ներքին պահանջարկի տարբերությանը (այն տարբերության միջեւ, թե որ երկիրն է արտադրում եւ որքան ապրանք է գնում արտասահմանից․ այն չի ներառում օտարերկրյա բաժնետոմսերի վրա կրկին ծախսված գումարները եւ հաշվի չի առնում ներքին շուկայում արտադրության համար ապրանքների ներմուծման հայեցակարգը)։

Ազատ առևտուր, առևտրային քաղաքականություն է, որը չի սահմանափակում ներմուծումը կամ արտահանումը։ Այն նաև կարող է հասկացվել, որպես ազատ շուկայի գաղափար, որը կիրառվում է միջազգային առևտրի մեջ։ Կառավարության շրջանում ազատ առևտուրը գերակշռում է այն քաղաքական կուսակցությունների մոտ, որոնք զբաղեցնում են լիբերալ տնտեսական դիրքերը, իսկ տնտեսապես ձախ-թևային և ազգայնական քաղաքական կուսակցությունները, ընդհանուր առմամբ, պաշտպանում են պրոտեկցիոնիզմը՝ հակառակ ազատ առևտրի։

3․Աշխատանքի միջազգային բաժանում (ԱՄԲ).

  1. տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։
  2. Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։

ԱՄԲ զարգացման նախադրյալներ, աշխարհի երկրների միջև տնտեսական ռեսուրսների տարբերությունները։ ԱՄԲ հիմքում ընկած է աշխարհի երկրների առևտրային փոխանակությունը ապրանքներով, ծառայություններով և կապիտալով։ Երկրների կողմից ԱՄԲ կատարելու հիմնական պատճառը հասարակական պահանջմունքների աճի և այդ պահանջմունքները բավարարելու համար առկա սահմանափակ ռեսուրսների հակասությունն է։

Աշխատանքի միջազգային բաժանման մեջ ունեցած մասնակցության օգուտներն են.

  • թույլ է տալիս կենտրոնացնել սեփական ջանքերը այն ապրնքների արտադրության մեջ, որոնց համար առկա են լավագույն պայմանները։
  • թույլ է տալիս ընդլայնել այդ ապրանքների արտադրությունը այնպիսի մասշտաբների, որ կարելի լինի բավարարել ոչ միայն սեփական բնակչության, այլև համագործակցող երկրների բնակչությաան պահանջմունքները։
  • թույլ է տալիս հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնց համար երկիրը չունի արտադրության լավ պայմաններ և կարող է ապահովել դրանց օգտագործումը՝ ի հաշիվ ներմուծման։

Ընդանուր անձի զարգացման առանձնահատկությունները

Անհատի զարգացումը օգնում է հասարակությանը ավելի լավ իրականացնել նպատակներն ու խնդիրները։ Զարգանալով մարդը կարող է հասնել նոր բարձունքների։ Մարդ հիմնականում զարգանում է տեղեկություն և նոր գիտելիքներ ստանալով։ Գիտելիքները՝ մարդ ինքն է հայտնաբերում։

Ամեն տարիքում մարդու առջև բացվում են նոր փորձություններ։ Հաղթահարելով դրանք նա ստանում է փորձ և զարգանում է ։ Նույն փորձությունը կարող են անցնել հազարավոր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրը, հաղթահարելով այն, կստանա իր առանձնահատուկ արդյունքը։ Դա կախված է մարդու տարիքից, սեռից, հոգեվիճակից, մտածելակերպից և զարգացած լինելու մակարդակից։

ՓՈՂ ԵՒ ՓՈՂԻ ԾԱԳՈՒՄԸ։ ՈՍԿՈՒ ԴԵՐԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ

ՓՈՂ ԵՒ ՓՈՂԻ ԾԱԳՈՒՄԸ։ ՈՍԿՈՒ ԴԵՐԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՓՈՂ ԵՒ ՓՈՂԻ ԾԱԳՈՒՄԸ։ ՈՍԿՈՒ ԴԵՐԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ»
Փողը գրավել է աշխարհը և և ղեկավարում է նա։Գումարի համար մարդիկ պատրաստ են ամեն ինչի նույնիս շատ վատ քայլերի։Ճիշտ է հիմա գումարը շատ մեծ դեր ունի մեր կյանքում,բայց այն չի օգում մեզ միայն խանգարում է և վնասում։Իսկ եթե անկեղծ ինձ թվում է որ առանց գումարի ավելի հեշտ կլիներ կյանքը։Օրինակ ես անձամբ կկարողանաի առանց գումարի,և կուզեի որ գումարը ընդհանրապես չլիներ և դրա մասին չիմանաին երբեք։Բայց ցավոք այդ ամենը այտպես չէ և ոչինչ այլևս չենք կարող փոխել։

Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է. փող է համարվում այն, ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում և ընդունվում:

Картинки по запросу «դրամ»
Փողի էությունը նրանում է« որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել մեր ցանկացած ապրանքի: Փողր էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի:

Հեզբոլլահ

Հըզպ Ալլահ (արաբերէն՝ حزب الله, բառացի «Աստուծոյ կուսակցութիւն»), շիա իսլամական կուսակցութիւն եւ կազմակերպութիւն Լիբանանի մէջ: Հեզբոլլահը կը մատուցէ հասարակական ծառայութիւններ՝ գործակցելով դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաեւ՝ հողագործական ծառայութիւններ հազարավոր լիբանանցի շիաների համար, եւ զորավոր ու կարեւոր դեր կը խաղա լիբանանեան քաղաքականութիւնում: Հեզբոլլահն արաբական եւ իսլամական աշխարհում կը համարուի դիմադրական շարժում: Սակայն մի քանի արեւմտեան երկրներ, ամբողջութեամբ կամ մասամբ, Հեզբոլլահը կը դիտէն որպես ահաբեկչական կազմակերպութիւն:

Հեզբոլլահն ստեղծուած է 1982թուականին որպես ռազմական կազմակերպութիւն, ի պատասխան Լիբանանի ներխուժած Իսրայելի, նպատակ ունենալով Լիբանանի քաղաքացիական պատերազմիժամանակ դիմադրելու Իսրայելին: Անոր ղեկաւարները ներշնչւած են Այաթոլլահ Խոմեյնիի կողմից, իսկ զորքերը մարզւել եւ կազմակերպւել են Իրանի հեղափոխական պահակներիմի քանակակազմի կողմէն: Հեզբոլլահի 1985-ի մանիֆեստը կը նշէ երեք յիմնական նպատակներ՝ Լիբանանում վերջ տալ գաղութաբնակութեանը, արդարութիւն հաստատել Ֆալանժ կուսակցութեան ոճրագործ անդամների նկատմամբ եւ Լիբանանում հաստատել իսլամական վարչակարգ: Հեզբոլլահի ղեկավարները բազմաթիվ հայտարարութիւններ են արած Իսրաելի կործանման վերաբերեալ՝ Իսրաելը անուանելով «սիոնիստէութիւն, որը կառուցւած է ուրիշների հողերի վրա»:

Հեզբոլլահն, որը սկսած է որպես փոքր ռազմական ոստիկանութիւն, այսօր մեծ կազմակերպութիւն է ունենալով աթոռներ Լիբանանի խորհրդարանում, ռադիո եւ արբանյակաինհեռուստատեսիլի կայան եւ ծրագիրներ հասարակական զարցագման: Հեզբոլլահն զորավոր կողմնակցութիւն ունի Լիբանանի շիա բնակչութիւնից եւ շահած է մեծ ալիք կողմնակցութեան Լիբանանի այլ բնակիչներէն (սուննի, քրիստոնեա, դրուզ) 2006 թ. Լիբանանի պատերազմից ետք եւ կարող է ցույցեր կատարել հարյուր հազարավոր մարդոց մասնակցութեամբ: Հեզբոլլահն եւ այլ կուսակցութիւններ կազմակերպած են 2006-2008 լիբանանեան քաղաքական ցույցերը Ֆուադ Սինիորայի կառավարութեան դէմ: Մէկ այլ վեճ Հեզբոլլահի թելեկոմի ցանցի պահման իրավունքի հանդեպ ընդյարումների տարածւած է Լիբանանի փողոցներում Հեզբոլլահից ղեկաւարուած ընդդիմադիր զորքերի եւ կառավարութեան կողմնակիցների միջեւ։ Ընդհարումները դադրել են Դոհայի համաձայնութիւնից ետք, Հեզբոլլահն ստանալով վետոյի ուժ Լիբանանի խորհրդարանում։ Նաեւ, ազգային միացման կառավարութիւն կը կազմւի ուր Հեզբոլլահն կ՛ունենա մէկ նախարար եւ տանսմէկ կապինետիաթոռ երեսունի վրա: Հեզբոլլահն ներկայումս կը վերահսկէ տասնչորս աթոռ 128-ի վրա Լիբանանի խորհրդարանում։

Հեզբոլլահը ֆինանսական օգնութիւն կը ստանա Իրանից, Սուրիաից եւ նւիրատւութիւններ լիբանանցիներից եւ այլ շիաներից: Կազմակերպութեան ռազմական ուժը նաեւ զորացած է 2000թուականներին: 1992 թուականից ի վեր, Հեզբոլլահի ղեկավարն է Հասան Նասրալլահն։

Տարածաշրջան (Քրդեր)

Քուրդ ազգ՝ որպես այդպիսին, գոյություն չունի․ կան քրդական բազմաթիվ ցեղեր, որոնք նույնիսկ միմյանց են կոտորում, հենց պատեհ առիթ է լինում։

Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիս փաստացի ներխուժումից հետո Հայաստանում մի տեսակ սրվել են պատմական հիշողությունների հետ կապված որոշակի դրվագներ՝ Հայոց ցեղասպանության մեջ քրդերի ունեցած մասնակցությունից սկսած և վերջացած նրանց չվստահելուց:

Ասեմ, որ քուրդ ազգ՝ որպես այդպիսին, գոյություն չունի, կան քրդական բազմաթիվ ցեղեր՝ տարբեր լեզվամտածողությամբ, անգամ իրար անհասկանալի բարբառներով, որոնց անգամ բարբառ չի կարելի համարել: Այդ ցեղերը նույնիսկ միմյանց են կոտորում, հենց պատեհ առիթ է լինում, շատ ավելի թշնամի են, քան, ասենք, իրենց հավաքական ընդհանուր թշնամու՝ Թուրքիայի հետ: Երբ մտաբերում ենք մեր պապերի պատմածը, որ թուրքն ու քուրդն են ձեռք ձեռքի տված մեզ կոտորել, ապա պետք է նաև մտաբերենք այն հիշողությունը, որը կրկին մեր պապերն են մեզ պատմել, թե ինչպես են քուրդը ընկերները, հարևանները փրկել իրենց՝ թաքցնելով գոմում, այգում և այլուր (սա հենց տարբեր ցեղերի ներկայացուցիչ լինելու հանգամանքն է):

Եվ մի բան էլ… Այո՛, մեզ 1915թ.-ին ցեղասպանել են, բայց ես չեմ ուզում միշտ ապրել զոհի, ցեղասպանվածի կարգավիճակով ու ես կուզեմ, որ բոլորս էլ պատրաստ լինենք ոչ թե ինչ-որ երկրի կողմից Ցեղասպանության ընդունման կամ այդ բառը արտասանելու համար ծափահարության, այլ պարզապես իրական քայլեր անենք ներկա խաղացողների հետ փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու համար… Թե չէ «թշնամի-թշնամի» ասելով մեր բարեկամների թիվը չենք ավելացնի…

Աշխատանքաին պայմանագիր

Աշխատանքային պայմանագիր, համաձայնության պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ, նրա մասնագիտության կամ որակավորման սահմաններում։

Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և պետական դրույթները։

Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ կամ այլ իրավական նորմերով սահմանված պայմանները։

•Պայմանագրի կնքման կարգ

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավոր կերպով կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու ձևն է։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։

Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվու է աշխատողի մոտ։ Աշխատանքային պայմանագիրը նույն օրը (կնքման օրը) գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։

Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է տվյալ երկրի կառավարությունը։

Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։

Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը, որը ունի քաղաքացիություն և համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, պարտավոր է աշխատանքի ընդունվող անձի ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում նաև կոլեկտիվ պայանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին։

Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը։

• Բովանդակություն

Ցանկացած օրինական աշխատանքային պայմանագրում նշվում է աշխատանքային պայմանագիր կնքող աշխատողի և գործատուի անունը, ազգանունը և ըստ ցանկության սովորաբար նշվում է նաև հայրանունը։ Պայմանագրում նշվում է նաև կողմերի ազգությունը, եթե տվյալ կողմերը ունեն քաղաքացիություն։

Բացի սույն կետերից, աշխատանքային պայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։

Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։

• Պայմանագրի ձև

Աշխատանքաին իրավունք

Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք, նորմատիվ իրավական ակտ և կանոնագիրք, որը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն, ինչպես նաև դրանց իրականացման կարգը

Այս պետական փաստաթուղթը կարգավորում է նաև աշխատողների և գործատուների անվտանգության ապահովման և առողջության պահպանման պայմանները[3]:

Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով։

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող քաղաքացիների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները։ Բացառություն են կազմում միայն այն հարաբերությունները, որոնք վերաբերում են աշխատաժամանակի և հանգստի ռեժիմինաշխատանքի վարձատրությանըաշխատողների անվտանգությանը և առողջությանը[4]:

Հայաստանի Հանրապետությունումաշխատանքային հարաբերություններըկարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև այլ աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով։