Ռուսական քաղաքացիական պատերազմ (արդյունք)

ԲԳԿՀ հաղթանակ, ԽՍՀՄ կազմավորում

Բոլշևիկյան խորհրդի նիստում կապված Հեղափոխության հետ առաջացել էին տարաձայնություններ՝ մի մասը գտնում էր, որ դեռ պահը չի հասունացել հեղափոխություն իրականացնեու համար, իսկ մյուս մասը Լենինի և Լև Տրոցկու գլխավորությամբ գտնում էր, հակառակը, որ ճիշտ ժամանակն է կազմակերպել զինված խռովություն իշխանությունը Ժամանակավոր կառավարության ձեռքից վերցնելու համար:Վերջիններիս ձայնը գերազանցեց և ի վերջո եկան համաձայնության իշխանափոխության վերաբերյալ, որը նախատեսվում էր կազմակերպել հոկտեմբերի 25-ին։

Պետրոգրադի խորհրդում ձևավորվեց հեղափոխական ռազմական հանձնաժողով Տրոցկու ղեկավարությամբ։ Այն բաղկացած է զինված գյուղացիներից, զինվորներից եւ նավաստիներից։ Նա հավաստիացնում էր քաղաքը գրավելու համար կատարված են բոլոր ռազմավարական հաշվարկները։

Ապստամբությունը սկսվեց 1917 թվականի հոկտեմբերի 24-ի գիշերվանից (նոյեմբերի 6 ժամանակակից օրացույցով) մինչև հոկտեմբերի 25-ը (նոյեմբերի 7 ժամանակակից օրացույցով)։ Իրադարձությունները տեղի ունեցան գրեթե առանց արյունահեղության ։ Կարմիր բանակայինների գլխավորությամբ բոլշևիկները մինչև Ձմեռային պալատի վրա հարձակվելը գրեթե առանց դիմադրության գրավեցի քաղաքի կամուրջները, երկաթուղային կայանները։ Պաշտոնական տվյալներով այս դեպքերի մասին անգամ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացնում են իրադարձությունները հերոսական տեսանկյունից։ Ապստամբության ժամանակ եղան միայն հինգ մահացածներ և մի քանի վիրավորներ։

Հոկտեմբերի 25-ին, Տրոցկին պաշտոնապես հայտարարեց Ժամանակավոր կառավարության լուծարումը։ Նոր խորհրդարանի բացման ժամանակ ներկա էին 562 պատվիրակներ, որոնցում 382-ը բոլշևիկներ էին իսկ 70-ը ձախ Էսէռներ։

Սակայն որոշ պատվիրակներ համարում էին, որ Լենինն ու Բոլշևիկյան կուսակցությունը իշխանությունը վերցրել են անօրինական, և մոտ հիսուն հոգի լքեցին դահլիճը։ Աջակողմյան հեղափոխական սոցիալիստներ եւ մենշևիկները հաջորդ օրը ստեղծեցին «Հայրենիքի և հեղափոխության փրկության կոմիտե»։ Վերջինիս մասին Լև Տրոցկին ասել է. «Պետք է ուշադիր լինել այն հանգամանքի վրա, որ մենշևիկների և սոցիալիստ-հեղափոխականների հեռացումը դավաճանություն է նոր կազմավորվելիք կառավարության հանդեպ»։ Հաջորդ օրը հաստատվում է Ժողովրդական խորհրդի սահմանադրությունը, որը բաղկացած էր բացառապես բոլշևիկներից։ Հաջորդ օրը Լենինը հրապարակայնորեն ելույթ ունեցավ, որտեղ ասաց․ «Մենք բոլորին հրավիրել էինք մասնակցելու նոր կառավարության աշխատանքներին, սակայն մենշևիկները որոշեցին հեռանալ և դա մեր մեղքը չէ»։

Կոնդ

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր[1]։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է[2] ։

Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։

Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանիմտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։ Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին տները և օգտագործել հայկական խոհանոցի ճաշատեսակներով ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի (այդ թվում նաև ազգային), գեղանկարչական ակումբների և այլնի համար։ Զբոսայգում նկարիչները կարող էին նկարել, ցուցադրել իրենց նկարները։ Մի խոսքով, ստացվում էր հայկական «Մոնմարտր»։ Առաջարկությունը` շուրջը կառուցել նաև բնակելի շենքեր, Կարեն Դեմիրճյանը մերժեց, նկատի ունենալով, որ դա կխախտի ռոմանտիկան և կոլորիտը։ Այդ նախագծերի իրականացման հարցում լուրջ բարդություններ չէին սպասվում, թեև Կոնդը գերբնակեցված տարածք էր և առկա էին իրացման դժվարություններ։ Սակայն Կոնդի վերակառուցման մի մասն արդեն սկսվել էր 1970-ական թթ. «Դվին» հյուրանոցիշինարարության ժամանակ։ Իսկ, Երևանիզարգացման մասին, 1985 թ. որոշումը ֆինանսական լայն հնարավորություններ և գործելու ազատություն տվեց [3]։

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկ (ծննդյան թ. անհայտ– 1728), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։Պատմական ակնարկԱրևելյան Հայաստանի բնակչությունը XVIIIդ. սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։
1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722–ին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722–ին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722–ի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք։

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունըԴավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկի առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքներիև մահմեդական ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725–ի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, մահմեդական հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727–ին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատակարանում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728–ի գարնանը քուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար սպարապետը։

Անկախությունը բարձունքից․․․

Անկախության 29-րդ ամյակի բարձրեւնք ենք ընտրել Այծասարը՝ Վայոց Ձոր, Ջերմուկ քաղաքից ոչ հեռու։

Նախագծի նպատակները՝

  • Խորացնում ենք մեր խանոթությունը Վայոց Ձորի «հետ»։
  • Ուսումնասիրում ենք ճանապարհը, հանդիպող հուշարձաններն ու գծում այցելության քարտեզ
  • Ուսումնասիրում ենք քաղաքը
  • Քայլք Ջերմուկի ջրվեժ, ամբողջական պտույտ ձորով
  • Վերելք դեպի Այծասար, լանդշաֆտը վերևից

Արդյունքում՝

  • բարձունքի հաղթահարում
  • Տարածքի ուսումնասիրություն, ճանաչողական քայլքեր
  • ֆոտոշարքեր
  • տեսաֆիլմերի ստեղծում
  • բարձունքից ուղերձ
  • Որպես հայրենագիտական ճանապարհորդություն, «Դեպի Ջերմուկ» նախագիծն իրենից ներկայացնում է լայն հնարավորություն, ուսումնասիրելու Հայաստանի քաղաքները, նրանց ճարտարապետությունն ու կառուցվածքը։ Կարող ենք համեմատել մայրաքաղաքի և Ջերմուկի կառուցվածքը։

Երթուղին՝

Մայր դպրոց-> Արարատ-> Կանգառ Երասխում->Պ․ Սևակի անվան հուշատեղի-> Վայոց ձոր-> Արարատ լեռան տեսարաը բարձունքից-> Արփա գետ-> Կեչուտի ջրամբար-> Ժամանում հյուրատուն

Հետադարձը՝ նույն երթուղով

Օրակարգ

Օր 1-ին 19․09․2020

  • Դեպի Ջերմուկ Մայր դպրոցից 08։30
  • Ժամանում 12։00
  • Պտույտ քաղաքում
  • Նախապատրաստական աշխատանքներ բարձունքի համար
  • օրվա ամփոփում

Օր երկրորդ՝ 20․09․2020

  • 8։30 վերկաց
  • 09։30 քայլք դեպի սար
  • 12։00 Այծասար բարձունքի հաղթահարում
  • Ճաշ
  • 16։00 քայլք ձորում, ջրվեժ այցելություն
  • 19։00 ընթրիք
  • օրվա ամփոփում, բլոգների ստեղծում

Օր երրորդ՝ 21․09․2020

  • 08։30 վերկաց, քաղաքում զբոսանք
  • բացօթյա քննարկումներ
  • բլոգների և ֆոտոշարքերի ստեղծում, առաջադրանքների բաշխում
  • 11։00 վերադարձ Երևան

Պատասխանատուներ՝ Լիլիթ Յախինյան, Սամվել Թամազյան

Նյութը․․․

https://lilithculture.wordpress.com/

Ազգային ճարտարապետության նմուշներ

Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։

Հայկակն ճարտարապետական շինություններից է՝ Գառնին,Ծիծեռնակաբերդը և այլն։Դիտեք ուզզակի ֆոտոշսարքը։

Ճարտարապետություն
Ճարտարապետություն
Հայկական ճարտարապետություն ...
ASUE | Մայիսի 9-ին՝ «Հաղթանակ» զբոսայգում
Տատիկ-պապիկ» հուշարձանի իրական ...

Արցախի հանրապետություն(Պատմությունը)

Արցախի մասին առաջին վկայությունները պահպանվել են Ազոխի, Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում և վերաբերում են հին քարի դարի ժամանակահատվածի աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Հադրութի շրջանի Որվանի քարայրում հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ծնոտը։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Խոջալու, Ամարաս, Մադաղիս, Խաչենագետի, Իշխանագետիհովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին։ Առավել կարևոր են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։

Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,կամ Արցախ չճանաչված պետությունՀարավային Կովկասում։ Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ որևէ երկրի կողմից պաշտոնապես ճանաչված չէ։ Արցախի Հանրապետությունն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետությանկողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գրեթե միաձուլված է Հայաստանին: Վերջինը ապահովում է Արցախի անվտանգություն:

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։

Հեղափոխություն

Հեղափոխությունը արմատական ​​վերափոխում է մարդու գործունեության ցանկացած ոլորտում:

Հեղափոխություն ուշ լատինական հեղափոխությունից — շրջադարձ, հեղաշրջում, վերափոխում, վերափոխում — արմատական, արմատական, խորը, որակական փոփոխություն, հասարակության, բնության կամ գիտելիքների զարգացման ցատկում ՝ զուգորդված նախորդ պետության հետ բաց բացով: Հեղափոխությունը ՝ որպես զարգացման որակական ցատկ, ինչպես արագ և ավելի էական փոփոխություններ, առանձնանում են և՛ էվոլյուցիայից որտեղ զարգացումը տեղի է ունենում ավելի դանդաղ, և՛ բարեփոխումից որի ընթացքում կատարվում է համակարգի որևէ մասի փոփոխություն ՝ առանց գոյություն ունեցող հիմքերի վրա ազդելու:

286-290

Վարժ.290

  • Այ քեզ զարմանալի պատմություն, տղայի այդ արարքի մասին, ինձ պատմելն էր նրա մայրը:
  • Եվ հենց նրան էլ սպասում էի և վերջապես գործնկերս եկավ, և մենք միասին դուրս գնացինք:
  • Վախից գլուխը կորցրել էր, ընկերը այլայլված քայլում էր ակնյունից ակնյուն:
  • Նրա հետ երեկ էի պայմանավորվել, իսկ Արամը տանն սպասում էր:
  • Աղջիկն անսպասելիորեն ժպտաց ու պարզեց ձեռքը, նա զարմանալի պայծառ ժպիտ ուներ:
  • Նրա անւոնը, պարզվեց Մարինե է, Մարինեն գեղեցիկ ու պայծառ աչքեր ուներ:

Վարժ.289

—Համերգը ուշանում է։Պետք է սկսվեր 7 անց 15։-ասաց Արամը։

-Տեխնիկական խնդիրներ են ոնցոր թե։-պատասխանեց Կարինեն։

Ա․Ահա ահա և մեկը դուր եկավ դահլիճ։

-Հարգելիներս,ներողություն ենք խնդրում,մենք խնդիրներ ունենք մեր բարձրախոսների հետ։-ասաց երգիչի մենեջերը։

Ա․—Գրազ կգամ ուղղակի երգիչն է հիվանդացել,նորությունների կայքում կարդացել էի դրա մասին։

Կ․Ինչքա՞ն սպասենք։

Ա․Հիմա տեսնեմ, տոմսերը հետ վերադարձնելու հնարավորություն կա։

Կ․Իզուր պետք չի,վրան գրած է,որ չի կարելի։

Ա․Ուրեմ ստիպված պետք է սպասենք։

Վարժ.288

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ՝ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում։

Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները` Արամն ու Արեգը։

Երկաթուղու վարչության կառավարիչը, ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Այդ կնոջից Սառայի մորից, հետո աներս նորից ամուսնացել է։

Վարժ.287

-Իմացել ես, թե ինչ է եղել:Ճապոնիայի գյուղաղատնտեսության նախարարությունը, ուտելի ծաղիկների ծրագիր է մշակել:

-Ինչո՞ւ:

-Բանն այնում է,որ Ճապոնիայում մոդայիկ է դարձել տարբեր ճաշատեսակներին, տարբեր ծաղիկներ ավելացնել:Ռեստորաններում ծաղիկներ են դնում ճաշերի մեջ,որոնք փոխում են համը:

-Դա նրանց դո՞ւր է գալիս:

-Այո և ոչ միայն ճապոնացիներին, այլ նաև զբոսաշրջիկներին, որոնց դուրը շատ են եկել աղցանները ծաղիկներով:

Վարժ.286

  • Այնքան գեղեցիկ էր,որքան գարունը տերևաթափին:
  • Այնպես հանգիստ ինչպես զեփյուռը աշնանային:
  • Այնտեղ գեղեցիկ է,որտեղ մաքուր է:
  • Երբ, որ ձյուն է գալիս, հենց այդ ժամանակ Հարությունը դուրսներ:

291-296

Վարժ.296

Մեր դարշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը կռվել էր հունական պետությունների միության դեմ։Ավանդությունն ասում է,թե դա որոշեց միայն նրա համար,որ ուզում էր թզի համտեսել ,իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության խոչընդոտել էին ։

Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյունախեղդ ,քաղաքները գրավելով, այրելով ու ոչնչացնելով ՝պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին՝ Հելլեսպոնտոսի նեղուցին։ Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց։ Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց։ Քսերքսեսի զայրութից ,հրամայեց նեղուցի պատժել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկություն շղթաներ գցել։ Ջրի ծեծողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց,քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»։ Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց սպանել մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել։Ծովի ու մարդկանց հասկԱցրեց ,որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ ջկանգնեն։

Հետո շինարարները փախան մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը։Երբ դա պատրաստ էր ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր ՝ անցնի՞ , թե՞ չանցնի։ Ամենայն հավանականությամբ, վախենում էր ծովի վրեժխնդրությունից։Փոխանակ միանգամից,նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերեց։ Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց։Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց ու անցավ։

Վարժ.295

Բոլորը կազմված են «ա» հոդակապից և երկու արմատից.

  1. քննադատ=քնին+ա+դատ
  2. արտատեր=արտ+ա+տեր
  3. եռագույն=եռ+ա+գույն
  4. ղեկավար=ղեկ+ա+վար
  5. ծովակալ=ծով+ա+կալ
  6. մանրախնդիր=մանր+ա+խնդիր
  7. աստղաշող=աստղ+ա+շող
  8. թուլակամ=թուլ+ա+կամ
  9. երկփեղկ=երկ+փեղկ

Վարժ.294

Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։Երեխաները դա ծնողներից են ժառանգում։Ըստ ֆրանսիացի հոգեբան Ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։Ճապոնացի հոգեբանները պնդում են, որ մարդու արյան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե մարդն իրականում ինչպիսի՛ն է։Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։ Բացի դրանից, թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում,բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է,բայց չի կարելի անտեսել, որովհետև վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։

Վարժ.293

  • Այդպիսի տղային պետք է փնտրել,այնտեղ որտեղ սովորաբար չենք տեսնում։ 
  • Քարավանը ծանր-ծանր առաջ է շարժվում,որտեղով ես անցել էի։ 
  • Նրան անապատում հանդիպեցի,այնտեղ որտեղ սովորաբար է լինում։ 
  • Առավոտից պատմեց այդ պատմությունը,այնքան պատմեց, որ ես հոգնեցի։
  • Արդեն ուշ էր,այնքան որ փողոցը լուսավորում էր լապտերները։ 
  • Թոռան գալը տատին կուրախացնի,որովհետև նա կարոտել էր թոառնը։ 
  • Մի՛թե այդքան սիրում էր կատվին,որ կարող էր ծեծել հարևան երեխայի:

Վարժ.292

Նա կապ չունի այս պատմության հետ։ Այդ մարդու հետ առնչություն չունենաս,նա մաֆիայի հետ է կապված ։ Խնդրում եմ ձեզ վճարված գումարի դիմաց նոռմալ վերաբերմունք ցուցաբերել։ Չէի պատկերացնում որ նա կարող է այդպես վարվել իմ հետ։

Վարժ.291

-Բարև,ինչպե՞ս ես

-Բարև ամեն ինչ շատ լավ,դու ինչպե՞ս ես

-Լավ,շնորհակալություն. Ինչպե՞ս ես անցկացնելու ձմեռային արձակուրդներտ

-Դեռ չեմ որոշել,բայց հուսով եմ որ լավ կացկացնեմ ընտանիքիս հետ միասին։

-Լավ կհանդիպենք ձմեռային արձակուրդներից հետո,Շնորհավոր Նոր Տարի

-Քեզ նույնպես