«Սև-սպիտակ փողոցը»

Ֆոտո ցուցահանդես

• «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

• Ավագ դպրոցի 2021-22 թթ․ շրջանավարտեները ներկայացնում են

• Ֆոտոցուցահանդես «Լուսանկարչությունը իմ ուսումնական պլանում» 

• Օրը՝ Մայիսի 30

• Վայրը՝ Ավագ դպրոցի փոքր դահլիճ

• Դասվանդող՝ Անի Սարգսյան

Էդմոնդ Պողոսյան    
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

• Ավագ դպրոցի շրջանավարտ

• ՈՒսումնական տարիներ 2019-2022 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորող, ընտրությամբ դասընթացը՝ Լուսանկարչություն։ 

Մասնագիտական զարգացում․

Կրթահամալիրային նախագծերի տեսանկարահանում-մոնտաժ, ընդունելության ծրագրերի ֆոտոլուսաբանումներ tv.mskh.am կայքում։  

Դասավանդող՝
Անի Սարգսյան

Երկար ժամանակ է ինչ լուսանկարում եմ ու վստահ կարող եմ ասել, որ լուսանկարչությունն իմ անբաժան մասն է: Չէի մտածի, որ փոքրիկ հոլովակներ նկարելուց կհասնեմ փոքրիկ ու առաջին ցուցահանդեսիս ու, որ նկարներն այսքան կարևոր ու հարազատ կլինեն ինձ:
Հուսով եմ կվայելեք իմ և դասընկերուհուս երկար տարիների աշխատանքն ու ձեզ փոխանցված էմոցիաները:

Դեպի լոռի:Թումանյանի հետքերով

Դեպի լոռի ճամփորդոում եմ 2-րդ անգամ այս անգամ արդեն շրջանավարտներով և մի փոքր կպատմեմ ձեզ ճամփորդածս 3 օրերից

Օր 1…

Մեքենան կանգնեց Սպիտակ քաղաքում որտեղել գիշերեցիք,երեկոյան զբոսնեցինք քաղաքով և վերադարցանք հյուրանոց

օր 2…

Առաջինը գնացինք Դսեղ որտեղել այցելեցինք Թումանյանի տուն թանգարան

քիչ հետո գնացինք (ինչպես այդ վայրին անվանում են տեղացիները) Դսեղի ծովեր

Ոձունում ենք

Օրվա վերջում քայլեցինք Վանաձոր-Կիրովական քաղաքով

Որ 3…

Վերադարցանք Երևան…

Հունվարյան ճամբարի Լուսաբանում

-դասաժամ Արևելյան դպրոցում

Ավագ դպրոցի խոհանոցի բացմանը

Ավագ դպրոցի սովորողեր,12 դասարանի շրջանավարտներ Արմեն ստեփանյանը և Առաքել Գրիգոյանը արևմտյան դպրոցի երեխաների հետ անցկացնում էին խոհարարության դասընթացներ;

լուսանկարները\.Էդմոնդ Պողոսյանի

Մաթեմատիկա(նախագիծ)

Մաթեմատիկան, որպես գիտություն, ծնվել է 2000 տարի առաջ, և, իհարկե, կարելի է շատ հետաքրքիր բաներ պատմել դրա մասին:

1 Մեծ թվով մարդիկ 7-ը համարում են հաջողակ թիվ:

  1. Աշխարհում ամենամեծ թիվը ցենտիլիոնն է:
  2. Միակ պարզ թվերը, որոնք ավարտվում են 2-ով և 5-ով, 2-ն ու 5-ն են:
  3. Pi թիվը առաջին անգամ գործածության մեջ է մտել մ.թ.ա. 6-րդ դարում հնդիկ մաթեմատիկոս Բուդհայանը:
  4. 6-րդ դարում Հնդկաստանում ստեղծվեցին քառակուսային հավասարումներ:
  5. Եթե գնդի վրա եռանկյուն է գծված, ապա դրա բոլոր անկյունները ճիշտ կլինեն:
  6. Ավելացման և հանումի առաջին ծանոթ նշանները նկարագրվել են գրեթե 520 տարի առաջ Յան Վիդմանի գրած «Հանրահաշվի կանոնները» գրքում:
  7. Օգուստեն Կոշին, ով ֆրանսիացի մաթեմատիկոս է, գրել է ավելի քան 700 աշխատանք, որոնցում ապացուցել է աստղերի քանակի վերջավորությունը, թվերի բնական շարքի վերջավորությունն ու աշխարհի վերջավորությունը:
  8. Հույն հույն մաթեմատիկոս Էվկլիդեսի աշխատանքը բաղկացած է 13 հատորից:
  9. Առաջին անգամ հին հույներն էին, որ այս գիտությունը բերեցին մաթեմատիկայի առանձին ճյուղ:

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ

Առաջադրանքներ

  • Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝ Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը
  • Պատասխան.`
zinanshan

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.:

Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:Իրական Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և, երբ պահանջվում է հնազանդվել, իրականացնում է իր առաքելությունը՝ քարոզելով Հիսուսի ավետարանը:

Անգլերեն.english pass

put in the correct word

1. Two people were seriously injured in the acident

2.The driver of the car had serious injuries

3.I think you behaved very selfishly

4.Tanya is terribly usped about Losing her job

5.There was a sudden change in the weather

6.Everybody at the carnival was dressed colourfully

7.Linda Usally wears colourful clothes

8.Liz Fell and hurt herself realy badly

9.Joe says he didn’t do well at scool because he was bad taught

10.The children were playing in the garden happyly

Գրականություն

Սերմնացանի առակը 3 Եվ նա առակներով շատ բաներ էր սովորեցնում նրանց և ասում.4 — Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու կերան դրանք։ 5 Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ուր շատ հող չկար, և որովհետև հողը խորություն չուներ, իսկույն բուսան. 6 բայց երբ արևը ելավ, խանձվեցին, և քանի որ արմատ չունեին, չորացան։ 7 Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին դրանք։ 8 Իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ և պտուղ տվեցին. մի մասը՝ մեկի տեղ հարյուր, ուրիշները՝ վաթսուն և կամ երեսուն։ 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի։

Այս ուսուցումը խոսում է մարդու արարքների, ողորմության մասին և դրանք ցույց տալու մասին։ Գրված է, որ երբ ցանկանաս ողորմություն անել այնպես մի արա, որ մարդկանց ուշադրություն գրավես կամ փառաբանվես լավ արարքիդ համար։ Ինձ չի թվում, որ միշտ պարտադիր պետք է այդպես լինի։ Սակայն իմ կարծիքով այս ասածի մեջ ճշմարտություն կա, որովհետև շատ դեպքերում իսկապես լինում է, որ միայն արվում է ուղղակի ավելի լավ զգալու կամ քո մասին ուրիշների կարծիքը բարձրացնելու համար։ 

Աշնան երգը

·Ցրտահա՜ր, հողմավա՜ր.Դողացին մեղմաբարՏերևները դեղին,Պատեցին իմ ուղին…Ճաճանչները թոշնան…Կանաչներս աշնան —Իմ խոհերը մոլար՝Ցրտահա՜ր, հողմավա՜ր…Կրակներս անցան,Ցուրտ ու մեգ է միայն.Անուրջներս երկնածինԳնացի՜ն, գնացի՜ն…

Ա.Իսահակյանի այս բանաստեղծությունում հերոսը արևն է: Հերոսը դժգոհում է , որ դարձյալ ցրտաշունչ աշունն է գալիս: Իր զարդարած կանաչ բնությունը ցրտահարվում է, խամրում է արևի ցոլքն ու շողը:Հերոսի համար աշունը մշուշ է ու ցուրտ: Աշունը նրա երազած ջերմությունը տանում է, տանոմ: Այս մտքերի հիման վրա բանաստեղծը վերնագրել է`«Աշնան երգը»:

(Թարգմանչաց տոն)

Թարգմանչաց տոնը ազգային եկեղեցական տոներից է: Այն նշում են տարին երկու անգամ, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից ու նրա աշակերտներից մինչև մեր օրերը։  Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»:

Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով:

Եվ Հայաստանում սկսում են արդեն բացվել դպրոցներ:

Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի բազմաթիվ աշակերտներ հմտացան թարգմանական գործի մեջ: Նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Նաև շատ ստեղծագործությունները թարգմանվեցին:

Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, ֆրանսերենից և շատ այլ լեզուներից: Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։

Հավատի մասին

33- Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ 34Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ 35Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ քո մեջ եղած լույսը չխավարի։ 36Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ։

Վերլուծություն

Իմաստը նրանում է որ, մարդիկ իրենց ներսում ունեցած դրական բաները չպետք է չթաքցնեն և պետք է ցույց տան միայն դրականը: Մարդիկ դա տեսնելով և զգալով նույնը կփոխանցեն դիմացինին:

Թեստ թե նախագիծ

Ես համաձայն չեմ թեստային աշխատանքին, քանի որ դրանք մեխանիկական գիտելիք են ցուցադրում ։ Դրա փոխարեն առաջարկում եմ բանավոր խոսք կամ նախագծային աշխատանքի ներկայացում, կարծում եմ, որ դրանով ավելի լավ կերևա աշակերտի կամ ուսուցչի` տվյալ առարկայից ունեցած գիտելիքները։

Աղասի Այվազյան 

Եկեղեցի

Մաթեմատիկոսն ու Հավատացյալը մտան եկեղեցի։

Մաթեմատիկոսը համոզված անաստված էր ու եկեղեցի էր մտնում լոկ ի նշան համակամության իր մանկության ընկերոջ` Հավատացյալի հետ։

Հավատացյալը մոմ էր վառում` իր թշվառաքրտինք հոգեկան կուտակումները ուղղելով երկինք, Մաթեմատիկոսը մոմ էր դնում հավուր պատշաճի` ընկերոջ կողքին լինելու համար։

Եվ այդպես ամեն կիրակի։

Եկեղեցին երկու պատուհան ուներ իրար դիմաց։ Օդը մի կողմից ներս էր մտնում, խուզարկում եղած-չեղածը ու մյուս կողմից դուրս ելնում…

Հավատացյալը դրեց իր մոմը կենտրոնում` երկնքին տեսանելի, ու բոցի լեզվակը նրա ճթճթաց, թրթռաց ու տագնապահար այս ու այն կողմ ընկավ` կարծես փախչել ցանկանալով մոմի վրայից…

Մաթեմատիկոսը նայեց շուրջը` եկեղեցու կառուցվածքին, պատուհաններին, մտքի մեջ չափեց-չափչփեց օդի շարժումը և իր մոմը տեղավորեց անկյունում։ Նրա բոցի լեզվակը ուղղահայաց և մարմնեղ բարձրացավ վեր…

Հավատացյալը նայում էր Աստվածածնի սրբապատկերին ու, անէացած, աղոթք մրմնջում…

Մաթեմատիկոսը, իր ձանձրույթը զսպելով, համերաշխության համբերատարությամբ աչքը ման էր ածում շրջապատի վրա…

Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց…

Մաթեմատիկոսի մոմը շարունակում էր պահպանել իր կրակի ուղղահայաց, կենսունակ կեցվածքը…

Մենք բոլորս ձգտում ենք անջատվել քաղցր ու անիմաստ նյութեղենությունից` մեզանից` սատանայից… Սատանան տառապում է, այրվում է կրակի վրա ու փրկվել է ուզում, պոկվել է ուզում իրենից… Ես ողբում եմ սատանային, ես խղճում եմ սատանային` ձեզ, ինձ: Մարդը սատանայի անցումային փուլն է… Գիտե՞ք, թե ինչ ճանապարհ եք անցել, մինչև հասել եք այս վիճակին: Մի կործանեք ձեր երկար ու մեծ աշխատանքը… Մարդը օդանավակայանն է, որտեղից պիտի գնաք բանականության, օգտի, երջանկության աշխարհը… Մի փորձեք մարմինը տանել ձեզ հետ, ինչպես սավառնորդներն են անում: Նրանց արածը ճանճի թռիչքն է: Կույր թռիչք, մեխանիկական թռիչք` հոգու թռիչքի հետ համեմատած: Ողորմելիները ուզում են նյութեղենը բարձրացնել վեր: Անհնար մի բան: Առանց նյութից պոկվելու վեր բարձրանալ: Պահպանելով նյութեղենի կիրքը… Խղճուկ մի բան` տանել մարմինը դրախտ: Այդ սատանայի` նյութի ցանկությունն է: Պատրաստվեք իսկական թռիչքի: Ու թե պատրաստ չեք` թռիչքը չի կայանա: Ու կմնաք այստեղ, կմնաք սատանա, այս տխուր աշխարհում` հողի ձգողականությանը գերի: Եվ կմնաք այնքան ժամանակ, մինչև դժոխային աշխատանքով չնախապատրաստեք ձեր նոր թռիչքը: Կապրեք քրտնած, արյունոտած, ուրիշի ստամոքսում, ուրիշը ձեր ստամոքսում, կապրեք որպես նյութեղեն` ձի կամ մուկ, կոկորդիլոս կամ ագռավ: Ու կրկին ձեզ մարդ պիտի դարձնեք` թռչելու համար…