Իրանի պատմություն

Իրանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի տարածքում բնակվող ցեղերն սկսել էին զբաղվել անասնապահությամբ և երկրագործությամբ։ Այդ տեսանկյունից Փիրանշահր քաղաքը Իրանի ամենահին քաղաքակրթությունն է` 8000 տարեկան[25] [26] [27] [28]:

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Իրանի հարավ-արևմուտքում ստեղծվել են քաղաք-պետություններ, այնուհետև առաջացել է Էլամպետությունը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Իրան ներթափանցեցին արիները, որոնք ձուլվեցին տեղաբնիկների հետ։ Արիների անունից է հավանաբար առաջացել «Իրան» անվանումը։ Իրանի տարածքում առավելապես զարգացած են եղել Մանայում և Ելամում ապրող ժողովուրդները։

Էլամ

Մ.թ.ա. 7-րդ դարի սկզբին Իրանի հյուսիս-արևմուտքում առաջացել է Մարաստանը, որը մ.թ.ա. 616-605 թվականներին Բաբելոնի դաշնակցությամբ կործանեց Ասորեստանը, գրավեց Մանան, Ուրարտուն։ Ըստ Մովսես ԽորենացուԱսորեստանի գրավման ժամանակ մարերին օգնել է Հայոց թագավոր Պարույր Սկայորդին։

Մ.թ.ա. 553 թվականին մարերի դեմ ապստամբել են պարսիկները, որոնց ղեկավարել է Կյուրոս Բ Մեծը՝ պարսից Աքեմենյան տոհմից։ Նա հաղթել է մարերին և հիմնել Աքեմենյանների պետությունը (մ. թ. ա. 550-330)։ Մ.թ.ա. 500-449 թվականներին տեղի ունեցան հույն-պարսկական պատերազմները, որոնց նպատակն էր տիրել արևելքից արևմուտք ձգվող առևտրական ճանապարհներին։ Մ.թ.ա. 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացինխորտակեց Աքեմենյան պետությունը։ Նրա մահից հետո Իրանը մտավ Սելևկյանների պետության կազմի մեջ։

Оставьте комментарий