«Կարդում ենք Չարենց» նախագիծ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարքը Չարենցը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին,կարդա տեղեկություններ նրա մասին: Կարդա նաև Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեանի բանաստեղծությունները,փորձիր վերլուծել:

Այս շարքում այնքան շատ են զգացողությունները, որ դժվար է խոսել մեկի մասին։ Երբ ընթերցեցի «Շողակն» Ամսագրի վերլուծությունը, ես էլ նկատեցի բանաստեղծությունների նմանաությունները։ Իմ կարծիքով դրանք ինչ-որ կերպ կապ ունեն իրար հետ։ Միգուցե Արմենուհին նվիրել է այն իրականում Չարենցին այլ ոչ թե Ահարոնյանին։

  • Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները:

Իմ կարծիքով այդ շարքը Կատվի դրախտն է։ Այս շարքը կարդալիս ես առանձնահատուկ սեր զգացի։ Նա այնքան էր տարված այդ կնոջով, որ նրան դիմում էր «դուք»-ով։ Այս շարքը գրելիս Տերյանը կարծես առանձնահատուկ սիրով է սիրել Արմենուհուն։

Հայոց լեզու Վարժ 115-122

վարժ.115

տրված բառերից որում ագին վերջածանց կա

ցնծագին,արտագին,գլխագին,ցավագին,փրկագին,կարոտագին,հվանդագին,սակագին,ջերմագին,ապրանքագին

Բոլոր բառերում կա ագին վերջածանց

4.բոլորում

4.բոլորում

Համո Սահյան <<Ախր ես ինչպես..>> վերլուծություն


Այսօր մենք գրականության դասին արտասանեցինք Հ.Սահյանի «Ախր ես ինչպես..» բանաստեղծությունը։ Այն հայտնի է մեզանում, գիտեն գրեթե բոլորը։ Իսկ ինչ է ցանկանում ասել Սահյանն այդ բանաստեղծությամբ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ դարեր ի վեր հայ ազգն անընդհատ գաղթել է մի վայրից մյուսը։ Այս բանաստեղծությունը մեր ապրած դժվարին ժամանակների, հայոց Մեծ եղեռնի, մեր ստեղծած հոգևոր արժեքների հիշատակումն ունի։ Հայրենիքը թանկ է Հ.Սահյանի համար նաև նրանով, որ այստեղ է անցել բանաստեղծի մանկությունը։ Սահյանը խոստովանում է, որ իր աչքերով իր աչքերին նայող մանկություն չկա ուրիշ ոչ մի երկրում։ Իր էությունը այստեղ է՝ Հայաստանում։
Առաջ ես համաձայն չէի Սահյանի հետ, մտածում էի, թե օտար երկրում ապրելով՝ ես ավելի լավ կյանքով կապրեմ, քան իմ հայրենիքում։ Բայց մեծանալով հասկացա, որ օտարն իր երկրում քեզ չի ընդունի այնպես, ինչպես քո երկրում, և դու երբեք օտար հողի վրա քեզ չես զգա վստահ ու խիզախ, ինչպես հայրենի հողի վրա։ Այդ պատճառով էլ ցանկացած հայ պետք է գիտակցի, որ հայրենիքից բացի ուրիշ ոչ մի տեղ իրեն լիարժեք չի զգա։

Անգլերեն վարժ.161

Was or Were

My aunt was very depressed last Sunday. The weather was terible.It was cold and rainy.Her husband was not at home. He was at hospital because he was stick. Her children was not at schoo. They were not in the yard, they were in the living room. The TV was broken. The children was not only upsed. they were very angry. The house was not clean. The sink was broken. There was dirty dishes on the kitchen table and in the sink. There was nothing in the fridge.Ther was no vegetables for dinner, there was on juice for her children. There was not even bread in the house! she Was tired and hungry. She was just exhausted

Քաղաքագիտությու <<Ճգնաժամ>>

Ճգնաժամ հասկացությունը

-հեղաշրջում, անցումային վիճակ, ճեղք, իրավիճակ, որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար, որի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ։ Ճգնաժամը ի հայտ է բերում թաքնված հակասություններ և անհամաչափություններ։ Ճգնաժամի փայլուն օրինակ է հեղափոխությունը։ Կարող է դիտվել որպես ֆենոմեն (անիրական մի բան), տնտեսական գործոն (գործունեության պայման), քաղաքական, սոցիոլոգիական, տնտեսական կատեգորիա։

Տնտեսական ճգնաժամ

Տնտեսական ճգնաժամ առաջանում է, երբ խախտվում է ապրանքների և ծառայությունների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը։ Մրցակցության վրա հիմնված տնտեսության դեպքում արդյունավետ սեփականատերերի զանգվածային ընտրություն է կատարվում։ Ճգնաժամը կարող է նորացնել գաղափարական, քաղաքական պայմանները և այլն։

Ճգնաժամի տեսակները

  • որպես գործողության արդյունք տեղի է ունենում վնաս,
  • նախորդ մոդելի գործողության անհնարին շարունակությունը,
  • հետաձգվում է որոշման ընդունումը,
  • առաջանում է թարմացնելու հնարավորույթուն։

Սոցիալական ճգնաժամ

Սոցիալական ճգնաժամը սոցիալական հարաբերությունների ճգնաժամ է: Քաղաքական ճգնաժամի էությունն այն է, որ իշխանությունները չեն կարողանում կառավարել: Հոգեբանական ճգնաժամը հասարակության մեջ անորոշության և վախի վիճակ է, որի արդյունքում հասարակական գիտակցության ռացիոնալության մակարդակի նվազում:

Մշակութային ճգնաժամ

հայեցակարգ, որը ֆիքսում է իրավիճակը, որն առաջացել է մշակույթի միջև եղած անջրպետի հետ `իր բոլոր ինստիտուտներով,կառույցներով և սոցիալական կյանքի կտրուկ փոփոխված պայմաններով: Մշակութային արժեքների էներգիան չորանում է, ստեղծագործական ոգին թողնում է այն մշակույթը, որն ի վիճակի չէ բավարարել հասարակության հոգևոր սովը:

Ներքաղաքական ճգնաժամ

Ներքաղաքական ճգնաժամը պետության մեջ ստեղծված իրավիճակն է, որը զարգացել է քաղաքական ուժերի (կուսակցությունների) միջև համաձայնեցված գործողությունների անհնարինության պատճառով, ինչը հանգեցնում է բոլոր օրենսդրական գործընթացների բարդացմանը և պետական իշխանության թուլացմանը:

Կայուն զարգացում

Կայուն զարգացում.փոփոխությունների գործընթաց է, որում բնական պաշարների շահագործումը, ներդրումների ուղղվածությունը, գիտա-տեխնոլոգիական զարգացման կողմնորոշումը, անհատի զարգացումը և ինստուտիցիոնալ փոփոխությունները, որոնք համաձայնեցված են մեկը մյուսով, ամրապնդում են ներկայի և ապագայի պոտենցյալը մարդկային կարիքների և ձգտումների բավարարման համար։ Հիմնականում խոսքը մարդկային կյանքի որակի ապահովման մասին է։պ

Պատմություն

1970- ականների սկիզբ

Կայուն զարգացման կոնցեպցիան գիտական գիտելիքների էկոլոգիզացիայից սոցիալ- տնտեսական զարգացման տրամաբանական անցումն է, որը բուռն կերպով սկսեց զարգանալ 1970-ական թվականներին։ Բնական պաշարների (ПР) սահմանափակ լինելու հարցը, միևնույն ժամանակ կյանքի հիմք հանդիսացող բնական միջավայրի աղտոտւմը, մարդու տնտեսական և ցանկացած այլ գործունեության հետևանքով, 1970- ական թվականներին դարձավ շատ գիտական աշխատանքների թեմա։ Այդ անհանգստության հետևանքը եղավ երկրի վրա գլոբալ երևույթների ուսումնասիրության համար ստեղծված՝ միջազգային ոչ պետական գիտական կազմակերպությունների ստեղծումը, ինչպիսին են Միջազգային դաշնության հեռանկարային հետազոտությունների ինստիտուտները (ИФИАС), Հռոմեական ակումբը ( «Աճի սահմանները» հայտնի զեկույցով), Համակարգված վերլուծության միջազգային ինստիտուտը, իսկ ԽՍՀՄ –ում՝ Համակարգված հետազոտությունների համամիութենական ինստիտուտը։

Ստոկհոլմի Կոնֆերանսը

1972 թ. Ստոկհոլմում տեղի ունեցավ ՄԱԿ –ի Կոնֆերանսը նվիրված մարդու շրջակա միջավայրին և շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի Ծրագրի (ЮHЕП) ստեղծմանը, նշանավորվեց պետական մակարդակով միջազգային համագործակցության համախմբմամբ բնապահպանական խնդիրների լուծման շուրջ։ Սկսվեց զարգանալ բնապահպանական քաղաքականությունն ու դիպլոմատիան, շրջակա միջավայրի իրավունքը, ի հայտ եկավ նոր ինստիտուցիոնալ կազմավորում՝ շրջակա միջավայրի նախարարություն և գերատեսչություն։

1980 – ական թվականներ

1980–ական թվականներին սկսեցին խոսել բնազարգացման, զարգացում առանց ոչնչացման, բնահամակարգի կայուն զարգացման անհրաժեշտության մասին։ 1980 թ. ընդունված բնության պահպանման համաշխարհային ռազմավարության միջազգային փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվեց կայուն զարգացման մասին։ ВСОП -ի երկրորդ ռեակցիան ստացավ «Երկիր մոլորակի խնամքը՝ կայուն կյանք ռազմավարություն» անվանումը և հրատարակվեց 1991 թ. հոկտեմբերին։ Նրանում ընդգծվում է, որ զարգացումը պետք է հիմնվի կենդանի բնության, երկրի բնական համակարգի գործառույթների և բազմազանության պահպանման վրա, որոնցից կախված են կենսաբանական տեսակները։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել կյանքին աջակցող համակարգերը (կենսաապահովում), պահպանել կենսաբազմազանությունը և ապահովել նորացվող պաշարների կայուն օգտագործումը։ Ի հայտ եկան բնապահպանական անվտանգության վերաբերյալ հետազոտություններ՝ որպես ազգային և գլոբալ անվտանգության մաս։ 1980-ական թվականներին շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի Ծրագիրը (ЮHЕП) «առանց ոչնչացման» անցմանը անհրաժեշտության կոչ էր անում։ 1980 թ. առաջին անգամ լայն տարածում ստացավ բնության պահպանման Համաշխարհային ռազմավարության կայուն զարգացման կոնցեպցիան, որը մշակվել էր ЮHЕП -ի, Բնության պահպանման միջազգային միության և Վայրի բնության համաշխարհային ֆոնդի նախաձեռնությամբ։ 1987 թ. «Մեր ընդհանուր ապագան» զեկույցի մեջ Շրջակա միջավայրի և նրա զարգացման միջազգային հանձնաժողովը (МКОСР) հիմնական ուշադրությունը սևեռեց «Կայուն զարգացման» անհրաժեշտությանը, որի դեպքում «ներկայումս պահանջմունքների բավարարումը չի վնասի ապագա սերունդներին բարելավել իրենց սեփական պահանջմունքները»։ «Կայուն զարգացման» հասկացության այս ձևակերպումը որպես հիմք այժմ լայնորեն կիրառվում է շատ երկրներում։ Տեսությունը և պրակտիկան ցույց են տվել, որ բնապահպանական բաղադրիչը մարդկության զարգացման անխզելի մասն է։ Շրջակա միջավայի և նրա զարգացման վերաբերյալ միջազգային հանձնաժողովի գործունեության և նրա «Մեր ընդհանուր ապագան» եզրափակիչ զեկույցի հիման վրա ընդունվեց կայուն զարգացման նոր եռարժեք կոնցեպցիա ( բն- սոցիալ- տնտեսական ) ։ ՄԱԿ-ի համաշխարհային սամմիտը կայուն զարգացման գծով (միջկառավարական, ոչ կառավարական և գիտական ֆորում) 2002 թ. հաստատեց համաշխարհային համագործակցության կայուն զարգացման գաղափարներին հավատարմությունը մարդկային հիմնական պահանջմունքների ժամկետից շուտ բավարարմանը, երկիր մոլորակի վրա՝ կենսաապահովման համակարգի պահպանման պայմանով։

Նյութը`wikipedia

Եղիշե Չարենց

Ինձ ավելի դուր եկաց բանաստեղծությունը սա է

Արմենուհի Տիգրանյանին 

ՍՈՆԵՏ1

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։ 
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։ 
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝ 
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։ 

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։ լ
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ2 են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։ 
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում 
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։ 

Ատոմային աղետներ

Չեռնոբիլի ատոմակայանի վթար 1986թվականի ապրիլի 26-ին ՈՒկրաինական ԽՍՀ Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ[1][2]։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց[2]։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում[3]։Չեռնոբիլի ատոմակայանի վթարՏեսակՎթարՎայրՉեռնոբիլի ատոմակայանՏեղադրանքՊրիպյատ, Չեռնոբիլի ատոմակայան, Չեռնոբիլ և Կիևի մարզԵրկիրՈւկրաինաՏարեթիվապրիլի 26, 1986Զոհվածներ60-80 հոգիՊատճառՌեակտորի պայթյունChernobyl disaster Վիքիպահեստում

Ի տարբերություն Հիրոսիմա և Նագասակիի ռմբակոծությունների՝ պայթյունը հիշեցնում էր շատ հզոր «կեղտոտ ռումբի»՝ հիմնական վնասող գործոնը դարձել էր ռադիոակտիվ աղտոտումը։

Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածել է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումիռադիոնուկլիդներ, մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում։ Այժմ դրանք պատկանում են Բելառուսի ՀանրապետությանՌուսաստանի Դաշնության և Ուկրաինայիտարածքներին[4]։

Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա[5]։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել։

Էկոհամակարգ

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը: Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է – Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը: Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։

Էկոհամակարգի կառուցվածքը

Էկոհամակարգում կարելի է առանձնացնել երկու բաղադրիչներ՝ բիոտիկ և աբիոտիկ։ Բիոտիկը բաժանվում է ավտոտրոֆ (օրգանիզմների, որոնք սկզբնական էներգիա են ստանում ֆոտո- և քիմոսինթեզից կամ պրոդուցենտ են), և հետերոտրոֆ (օրգանիզմներ, որոնք էներգիա են ստանում օրգանական նյութի թթվեցման գործընթացներից կոնսումենտ են և ռեդուցենտ), բաղադրիչներ, որոնք ձևավորում են էկոհամակարգի տրոֆիկական կառուցվածքը։ Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադրակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ տարրերի կողմից

Էկոհամակարգի հիմնական բաղադրիչները

Կառուցվածքային տեսանկյունից էկոհամակարգում առանձնացնում են՝

  1. կլիմայական ռեժիմը, որը բնորոշում է ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորման ռեժիմները և միջավայրի մնացած ֆիզիկական բնութագրիչները.
  2. ոչ օրգանական նյութերը, որոնք ներառվում են շրջապտույտի մեջ.
  3. օրգանական միացությունները, որոնք նյութերի և էներգիայի շրջապտույտում միավորում են բիոտիկ և աբիոտիկ մասերը.
  4. պրոդուցենտ օրգանիզմները, որոնք ստեղծում են նախասկզբնական արտադրանքը.
  5. մակրոկոնսումենտներ կամ ֆագոտրոֆներ՝ հետերոտրոֆներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով կամ օրգանական նյութի խոշոր մասնիկներով.
  6. միկրոկոնսումենտներ (սապրոտրոֆ)` հետերոտրոֆներ, հիմնականում սնկեր և բակտերիաներ, որոնք քայքայում են մեռած օրգանական նյութը՝ բյուրեղացնելով այն, դրանով վերադարձնելով այն շրջապտույտի մեջ.

Վերջին երեք բաղադրիչները ձևավորում են էկոհամակարգի բիոմասսան: Էկոհամակարգում ֆունկցիոնալության տեսանկյունից առանձնացնում են օրգանզմների ֆունկցիոնալ բլոկները (բացի ավտոտրոֆներից)

  1. բիոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են այլ կենդանի օրգանիզմներով,
  2. սապրոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են մահացած օրգանական նյութերով:

Տվյալ ստորաբաժանումը ցույց է տալիս էկոհամակարգում գոյություն ունեցող ժամանակային-ֆունկցիոնալ կապը, կենտրոնանալով ժամանակի մեջ օրգանական նյութի ձևավորման և այն էկոհամակարգի ներսում բաշխման և սապրոֆագների կողմից վերամշակման բաժանման վրա: Օրգանական նյութի մահանալու և այն կրկին էկոհամակարգի նյութերի շրջապտույտի մեջ ներառելու միջև կարող է զգալի ժամանակահատված անցնել, օրինակ, սոսու գերանի դեպքում 100 և ավելի տարի: Այս բոլոր բաղադրիչները փոխկապակցված են տարածության և ժամանակի մեջ և կազմում են միասնական կառուցվածքային միավոր:

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկ (ծննդյան թ. անհայտ– 1728), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։Պատմական ակնարկԱրևելյան Հայաստանի բնակչությունը XVIIIդ. սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։
1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722–ին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722–ին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722–ի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք։

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունըԴավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկի առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքներիև մահմեդական ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725–ի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, մահմեդական հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727–ին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատակարանում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728–ի գարնանը քուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար սպարապետը։