Ռեկրեացիոն ռեսուրսներ

1.Ներկայացնել ռեկրեացիոն ռեսուրսները

Հայաստանը բավականաչափ հարուստ ռեկրեացիայի երկիր է պայմանավորված աշխարհագրական դիրքով և լանդշաֆտայինբազմազանությամբ, կլիմայաբուժական բարենպաստ պայմաններով, կենսաբանական ու ջրային պաշարներով հանքային աղբյուրներ, բարձրլեռնային լճեր և գետեր բնության և պատմամշակութային հուշարձաններով։

Հայաստանի տարածքում ձևավորվել են խիտ կառուցապատված զարգացած ռեկրեացիայի Արարատյան, Արագած-Գեղամա, Շիրակի, Լոռի-Փամբակի, Աղստև-Դեբեդի, Սևանի, Վայքի, Զանգեզուրի և առողջարանային գոտիներ

2.Էկոտուրիզմը աշխարհում և Հայաստանում:

Հայաստանը էկոտուրիզմի զարգացման  մեծ ներուժ ունի:  Այսօր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպված «Էկոտուրիզմը Հայաստանում» խորագրով համաժողովում ասաց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն  Ալեն Ամիրխանյանը:

Նրա խոսքով համաժողովի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, համախմբել այն մարդկանց, ընկերություններին, որոնք փորձում են զարգացնել տուրիզմը, այդ թվում ագրոտուրիզմն ու էկոտուրիզմը:

Ալեն Ամիրխանյանը նշեց, որ Հայաստանն ունի բնության հիասքանչ բազմազանություն, երկիրը գտնվում է Կովկասի կենտրոնում, որը հանդիսանում է ամբողջ աշխարհի կենսաբազմազանության 34 թեժ կետերից մեկը, իսկ թեժ կետերն ունեն բացառիկ հարուստ էկոհամակարգեր և տեսակներ: Ըստ նրա Հայաստանում բնակվում են 350 տեսակի թռչուններ, մինչդեռ ողջ Եվրոպայում դրանց թիվը չի գերազանցում 700-ը, թիթեռներից Հայաստանում հանդիպում է 250 տեսակ, իսկ Եվրոպայում 500 տեսակ: Բացի այդ, Հայաստանում հանդիպում են 3500 տեսակի բույսեր, որոնցից 452-ը գրանցված է Կարմիր գրքում:

3.Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:

զբոսաշրջությանը նվիրված վայրեր են: Ռեկրիացիոն ռեսուրսները ունեն 2 ճյուղ` մարդածին և բնածին:

Մարդածին` մշակույթային և հնագիտական վայրերը` ստեղծված մարդկանց կողմից:

Բնածին` այն տեսարժանային վայրերը, որոք ստեղծված է բնության կողմից և մարդու միջամտությունը չկա:

Հայաստանում ռեկրեացիոնռեսուրսների զարգացմաննախադրյալներն ուհեռանկարները.

Հայաստանի ռեակցիոն ռեսուրսները ունեն մեծ ապագա` կառավարությունը փորձում է զարգացնել տուրիստական ճյուղը հայաստանում: Կան բազում միջազգային պայմաններին հմաաձայն հյուրանոցներ, կացարաններ նաև զբոսաշրջության` մարդկանց գերելու նպատակով կառուցում են բազում զբոսաշրջային այգիներ, Zip line-ներ և այլն: Նաև կան բազում գեղեցիկ, բնածին զբոսաշրջային վայրեր` սևանա լիճ, ջերմուկի ջրվեժ և այլն:

4.Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակը:

1.Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմնաված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով:

Անկախությունը բարձունքից․․․

Անկախության 29-րդ ամյակի բարձրեւնք ենք ընտրել Այծասարը՝ Վայոց Ձոր, Ջերմուկ քաղաքից ոչ հեռու։

Նախագծի նպատակները՝

  • Խորացնում ենք մեր խանոթությունը Վայոց Ձորի «հետ»։
  • Ուսումնասիրում ենք ճանապարհը, հանդիպող հուշարձաններն ու գծում այցելության քարտեզ
  • Ուսումնասիրում ենք քաղաքը
  • Քայլք Ջերմուկի ջրվեժ, ամբողջական պտույտ ձորով
  • Վերելք դեպի Այծասար, լանդշաֆտը վերևից

Արդյունքում՝

  • բարձունքի հաղթահարում
  • Տարածքի ուսումնասիրություն, ճանաչողական քայլքեր
  • ֆոտոշարքեր
  • տեսաֆիլմերի ստեղծում
  • բարձունքից ուղերձ
  • Որպես հայրենագիտական ճանապարհորդություն, «Դեպի Ջերմուկ» նախագիծն իրենից ներկայացնում է լայն հնարավորություն, ուսումնասիրելու Հայաստանի քաղաքները, նրանց ճարտարապետությունն ու կառուցվածքը։ Կարող ենք համեմատել մայրաքաղաքի և Ջերմուկի կառուցվածքը։

Երթուղին՝

Մայր դպրոց-> Արարատ-> Կանգառ Երասխում->Պ․ Սևակի անվան հուշատեղի-> Վայոց ձոր-> Արարատ լեռան տեսարաը բարձունքից-> Արփա գետ-> Կեչուտի ջրամբար-> Ժամանում հյուրատուն

Հետադարձը՝ նույն երթուղով

Օրակարգ

Օր 1-ին 19․09․2020

  • Դեպի Ջերմուկ Մայր դպրոցից 08։30
  • Ժամանում 12։00
  • Պտույտ քաղաքում
  • Նախապատրաստական աշխատանքներ բարձունքի համար
  • օրվա ամփոփում

Օր երկրորդ՝ 20․09․2020

  • 8։30 վերկաց
  • 09։30 քայլք դեպի սար
  • 12։00 Այծասար բարձունքի հաղթահարում
  • Ճաշ
  • 16։00 քայլք ձորում, ջրվեժ այցելություն
  • 19։00 ընթրիք
  • օրվա ամփոփում, բլոգների ստեղծում

Օր երրորդ՝ 21․09․2020

  • 08։30 վերկաց, քաղաքում զբոսանք
  • բացօթյա քննարկումներ
  • բլոգների և ֆոտոշարքերի ստեղծում, առաջադրանքների բաշխում
  • 11։00 վերադարձ Երևան

Պատասխանատուներ՝ Լիլիթ Յախինյան, Սամվել Թամազյան

Նյութը․․․

https://lilithculture.wordpress.com/

Մուտք ճանբարը Արատեսում

Բարև ձեզ ես Էդմոնդ Պողոսյանն եմ ներկայացնում եմ ֆոտոշարք դեպի Արատես ճանապարհի կանգառները

Հայրավանք
Մարտունի
Օրբելյանների քարավանատուն
Զորաց եկեղեցի

հիմա երկու խոսքով կպատմեմ տպավորություններիցս։

Ամենից շատ տպավորվեց գիշերվա խարույկը։Արատես եմ գալիս արդեն երկրորդ անգամ,բայց միջավայրը արդեն հարազատ է դարձել ձեռք բերեցի նոր ընկեևներ նաև նոր գիտելիքներ Հայաստանի եկեղեցիների մասին։մի խոսքվ տպաորված եմ այս ճանփորդությունից։

Ազգային ճարտարապետության նմուշներ

Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։

Հայկակն ճարտարապետական շինություններից է՝ Գառնին,Ծիծեռնակաբերդը և այլն։Դիտեք ուզզակի ֆոտոշսարքը։

Ճարտարապետություն
Ճարտարապետություն
Հայկական ճարտարապետություն ...
ASUE | Մայիսի 9-ին՝ «Հաղթանակ» զբոսայգում
Տատիկ-պապիկ» հուշարձանի իրական ...

Սերնդեսերունդ

Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանի  գոյակցող սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառանգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։ Սերունդների ժառանգորդությունը օբյեկտիվ, անընդհատ և ընդհատ բնապատմական ընթացք է, դրսևորվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Ցուրաքանչյուր նոր սերունդ նախ յուրացնում է հոգևոր արժեքները, հասարակական կյանքի առկա ձևերը, ապա, թևակոխելով իր ակտիվ գործունեության շրջանը, ստեղծում է նորը, որն այնուհետև փոխանցում է հաջորդ սերունդներին։ 

Կոնֆլիկտ

Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որը թարգմանության կարիք չունի, բայց իմաստը հետևյալն է, այն հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է:
Մարդն իր ողջ կյանքի ընթացքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից: Քանի դեռ բախում է նրա զարկերակը: Բախումներն անկասկած, լավ բանի չեն հանգեցնում, խաթարում են մարդկային փոխհարաբերությունները, առաջացնում լարվածություն և ցնցումներ, որոնք անդրադառնում է մարդու առողջության վրա: Ուստի շատ մարդիկ հիմնականում խուսափում և վախենում են բախումներից: Կոնֆլիկտները բնորոշում են ըստ տարբեր սկզբունքների։

Սակայն դրանք հիմնականում լինում են՝

  • Ներանձնային
  • Միջանձնային
  • Ներխմբային
  • Միջխմբային
  • Անձ-խմբային

Միջանձնային 

Կոնֆլիկտի դեպքում հարկավոր են առնվազն երկու հոգի։ Տվյալ պարագայում կան հակազդող երկու տարբեր կողմեր և մեկ նպատակ։ Սա թերևս բոլորի կյանքում ամենահաճախ հանդիպող կոնֆլիկտի տեսակն է։

Ներխմբային 

Կոնֆլիկտները առաջանում են խմբերի ներսում։ Երբ խմբի ներսում բաժանվում են 2 մասի և հակամարտում միմյանց դեմ։

Ընտանիքի հոգեբանություն

Յուրաքանչյուր ընտանիք կազմված է անդամներից, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող կապերից ու փախհարաբերություններից։ Այդ ամբողջությունն էլ ընտանիքի կառուցվածքն է, որը կարող է աստիճանակարգային (հիերարխիկ) լինել։ Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր (կատարողներ), յուրաքանչյուր անդամ ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան դերերը։ Որոշ ընտանիքներում լինում է միայն մեկ լիդեր, որը կարող է լինել ավտորիտար կամ ժողովրդավար անձնավորություն։ Բայց այժմ մեծաթիվ են կոչվում այսպես կոչված էգալիտար (հավասարության վրա հիմնված) ընտանիքները, որի անդամները (առնվազն ամուսինները) հավասար կամ գրեթե հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն։ Սա արդեն ժողովրդավարական կամ ազատական-ժողովրդավարական ընտանիք է։ Որոշ երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան և այլն) կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց մեծամասնությունը գերդասում է ունենալ էգալար, ժողովրդավարական սկզբունքներով կառավարվող ընտանիք։ Երբ ընտանիքի կառուցվածքում լուրջ և այն էլ ախտաբանական փոփոխություններ են կատարվում, ապա այդպիսի ախտահարված խումբն այլևս չի կարող արդյունավետ կերպով կատարել իր հիմնական գործառույթները։ Օրինակ, եթե ընտանիքի հայրը հարբեցող է կամ թմրամոլ է, ապա խաթարվում է ընտանիքի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալականացման և այլ կարևոր գործառույթները։ Ընտանիքի կառուցվածքային փոփոխություններ առաջ են գալիս նրա զարգացման ընթացքում, նրա կենսական ճանապարհի տարբեր հատվածներում` առաջադրելով նոր խնդիրներ, պահանջելով նոր մոտեցումներ և լուծումներ։

Ընտանիքի հոգեբանություն | Գոհար ...

Ամուսնություն և ընտանիք

Ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է, որը համարվում է սոցիալական կապի հատուկ ձև: Ընտանիքի գլխավոր նպատակն է փոխադարձ հարգանքի և սիրո հիմքի վրա ստեղծել ընտանիք, ունենալ երեխաներ, խնամել նրանց, պահել, դաստիարակել: Յուրաքանչյուր ընտանիքում սահմանված է ընտանիքի անդամների դերը:

Արցախի հանրապետություն(Պատմությունը)

Արցախի մասին առաջին վկայությունները պահպանվել են Ազոխի, Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում և վերաբերում են հին քարի դարի ժամանակահատվածի աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Հադրութի շրջանի Որվանի քարայրում հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ծնոտը։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Խոջալու, Ամարաս, Մադաղիս, Խաչենագետի, Իշխանագետիհովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին։ Առավել կարևոր են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։

Նախագծի նպատակն է պարզել՝1․ ի՞նչ է արտաքին առևտրի քաղաքականությունը, 2․ի՞նչ է ազատ արտաքին առևտուրը 3․ի՞նչ է աշխատանքի միջազգային բաժանումը

1․Առեւտրի հաշվեկշիռ, առեւտրային հաշվեկշիռ կամ մաքուր արտահանում (երբեմն նշանակվում է որպես NX), որոշակի ժամանակահատվածի համար ազգի արտահանման և ներմուծման դրամական արժեքի տարբերություն։ Երբեմն տարբերակվում են ապրանքների և ծառայությունների առևտրային հաշվեկշիռները։ Առեւտրային հաշվեկշիռը չափում է արտահանման եւ ներմուծման հոսքը որոշակի ժամանակահատվածում։ Առեւտրային հաշվեկշռի հասկացությունը չի նշանակում, որ արտահանումն ու ներմուծումը «հավասարակշռության մեջ են» միմյանց հետ։Ընթացիկ գործառնությունների հաշվի 1980-2008 թվականների համախառն հաշվեկշիռը, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:Բնակչության մեկ շնչի հաշվով ընթացիկ գործառնությունների հաշվի համախառն հաշվեկշիռը 1980-2008 թվականներին, որը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:

2․Առեւտրային հաշվեկշիռը կազմում է ընթացիկ հաշվի մաս, որը ներառում է այլ գործարքներ, ինչպիսիք են՝ միջազգային ներդրումներից ստացված զուտ եկամուտը, ինչպես նաև միջազգային օգնությունը։ Եթե ընթացիկ հաշիվը ավելցուկային է, համապատասխանաբար աճում է երկրի ակտիվների զուտ միջազգային դիրքը։ Հավասարապես, պակասուրդայինը՝ նվազեցնում է։

Առեւտրի հաշվեկշիռը նույնական է երկրի արտադրության ծավալի եւ դրա ներքին պահանջարկի տարբերությանը (այն տարբերության միջեւ, թե որ երկիրն է արտադրում եւ որքան ապրանք է գնում արտասահմանից․ այն չի ներառում օտարերկրյա բաժնետոմսերի վրա կրկին ծախսված գումարները եւ հաշվի չի առնում ներքին շուկայում արտադրության համար ապրանքների ներմուծման հայեցակարգը)։

Ազատ առևտուր, առևտրային քաղաքականություն է, որը չի սահմանափակում ներմուծումը կամ արտահանումը։ Այն նաև կարող է հասկացվել, որպես ազատ շուկայի գաղափար, որը կիրառվում է միջազգային առևտրի մեջ։ Կառավարության շրջանում ազատ առևտուրը գերակշռում է այն քաղաքական կուսակցությունների մոտ, որոնք զբաղեցնում են լիբերալ տնտեսական դիրքերը, իսկ տնտեսապես ձախ-թևային և ազգայնական քաղաքական կուսակցությունները, ընդհանուր առմամբ, պաշտպանում են պրոտեկցիոնիզմը՝ հակառակ ազատ առևտրի։

3․Աշխատանքի միջազգային բաժանում (ԱՄԲ).

  1. տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։
  2. Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։

ԱՄԲ զարգացման նախադրյալներ, աշխարհի երկրների միջև տնտեսական ռեսուրսների տարբերությունները։ ԱՄԲ հիմքում ընկած է աշխարհի երկրների առևտրային փոխանակությունը ապրանքներով, ծառայություններով և կապիտալով։ Երկրների կողմից ԱՄԲ կատարելու հիմնական պատճառը հասարակական պահանջմունքների աճի և այդ պահանջմունքները բավարարելու համար առկա սահմանափակ ռեսուրսների հակասությունն է։

Աշխատանքի միջազգային բաժանման մեջ ունեցած մասնակցության օգուտներն են.

  • թույլ է տալիս կենտրոնացնել սեփական ջանքերը այն ապրնքների արտադրության մեջ, որոնց համար առկա են լավագույն պայմանները։
  • թույլ է տալիս ընդլայնել այդ ապրանքների արտադրությունը այնպիսի մասշտաբների, որ կարելի լինի բավարարել ոչ միայն սեփական բնակչության, այլև համագործակցող երկրների բնակչությաան պահանջմունքները։
  • թույլ է տալիս հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնց համար երկիրը չունի արտադրության լավ պայմաններ և կարող է ապահովել դրանց օգտագործումը՝ ի հաշիվ ներմուծման։