«Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

     1.Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Սարն առել վրան ծիրանի մի քող,                                                                                                Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

2.Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Ես սիրում եմ օրվա բոլոր պահերը, քանի որ ամեն պահ իր գեղեցկությունն ունի։Շատ եմ սիրում երեկոները, մայրամուտը,նաև աստղազարդ երկինքը։

2. Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում, Ձորում մշուշ է: Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Ինչ էլ աշխույժ է: Առուն բարի է այնպես, Հասկանալի է այնպես, Այնպես անուշ է: Նա երկնչում է քարից, Բայց երբ թռչում է քարից, Ահռելի ուժ է: Առուն ինչպես կլռի, Սերս եկել է ջրի, Ձեռքինը կուժ է: Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Աշուն է, ուշ է: 

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Երկնչել-վախենալ, երկյուղ կրել

2.Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Առուն

3.Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Ժայռի վրա  մասուր է աճում:

4.Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,

5.Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

  1. Մակդիր
  2. Համեմատություն
  3. Փոխաբերություն
  4. Չափազանցություն
  5. Նվազաբերություն

3. Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

1.Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամպրոպից հետո  երկինքն ավելի կապույտ է լինում,  խոտերն ավելի կանաչ են լինում: Ճերմակ շուշանը ավելի ճերմակ է լինում, իսկ  կակաչն՝ ավելի կարմիր, մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո սարերն ավելի բարձր են երևում, ձորերն ավելի խոր են երևում, իսկ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում, հավքերն էլ մեր գլխավերևում իրար կանչում են ավելի սրտով:  Ամպրոպից հետո արևն ավելի բարի է լինում, և մենք ավելի սիրով ենք իրար բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու ավելի հասկանալի եք լինում:

2.Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խորը ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, կանչող հավքեր, բարի արև։

3.Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Կրկնվում են ամպրոպից հետո բառակապակցությունը և ավելի բառը: Դրանցով մենք հասկանում ենք ամպրոպից հետո ինչ է լինում, իսկ ավելի բառն ավելի է ընդգծում կատարվող գործողությունները:

4.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…

5.Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Յուրաքանչյուր ամպրոպից կամ դժվարությունից հետո միշտ մի նոր լույս է բացվում, նոր հույս:

Ընդանուր անձի զարգացման առանձնահատկությունները

Անհատի զարգացումը օգնում է հասարակությանը ավելի լավ իրականացնել նպատակներն ու խնդիրները։ Զարգանալով մարդը կարող է հասնել նոր բարձունքների։ Մարդ հիմնականում զարգանում է տեղեկություն և նոր գիտելիքներ ստանալով։ Գիտելիքները՝ մարդ ինքն է հայտնաբերում։

Ամեն տարիքում մարդու առջև բացվում են նոր փորձություններ։ Հաղթահարելով դրանք նա ստանում է փորձ և զարգանում է ։ Նույն փորձությունը կարող են անցնել հազարավոր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրը, հաղթահարելով այն, կստանա իր առանձնահատուկ արդյունքը։ Դա կախված է մարդու տարիքից, սեռից, հոգեվիճակից, մտածելակերպից և զարգացած լինելու մակարդակից։

Անհատական ուսումնական պլան

  • Հիմա շատ հարմար պահ է անցկացնել ավելի շատ ժամանակ ընտանիքի անդամների հետ։
  • Չնայելով այս ստեղծված իրավիճակին մենք շարունակում ենք կատարել դասերը,բայց հիմա այդ ամենը կատարվում է online տարբերակով ։
  • Ես ներկա պահին ամենա շատ ժամանակը տրամադրում եմ իմ սիրած աշխատանքին ՝ մոնտաժին։
  • Եվ զբաղվում եմ այն ամենով ինչը ինձ դուր է գալիս։
  • Դիտում եմ ֆիլմեր և լսում երաժշտություն։

Ահա թե ինչով եմ ես զաղվում այս օրերին։

Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից

Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից

«Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից»
1.Ծանոթացիր խնդրեմ Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը:

Տրիոլետ-Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:

Իմ երգը միշտ Ձեզ է երգում
Երեկ Ձեր պրոֆիլը այնքան
Ձեր դեմքի էմալը երեկ
Սոնետ-Տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած Է երկու քառատող և երկու եռատող տներից:

Սոնետ (Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ)
Ռուբայաթ-Քառյակ

Ճամփին
Անքուն գիշերին
Մեռելոց
Գազել-Արևելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող հանգավորումով:

Կապույտ բաժակը հոգեթով դու խմի՛ր
Իմ խոսքերը կարկաչում են կապույտում
Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ
2.Արմենուհի Տիգրանյան, «Երանի՜ նրանց…»

Արմենուհի Տիգրանյանը բանաստեղծուհի էր, նա Արմեն Տիգրանյանի քույրն էր։ Ամուսնացած էր, բայց նրան սիրել են բազմաթիվ հայտնի գրողներ, որոնցից մեկը Եղիշե Չարենցն էր։ Նա սիրում էր Արմենուհուն։ Արմենուհի Տիգրանյանը գրելով պատմել է իր և Չարենցի պատահական հանդիպման մասին, որտեղ գովեստի խոսքեր է հղել Չարենցի հասցեին։ Բայց Չարենցը հետո սիրահարվում է Արփենիկի վրա։ Հետո Արմենուհի Տիգրանյանը մեկնում է Եվրոպա՝ Ամուսնու մոտ։ Բայց Հետո ամեն ինչ վատ է ավարտվում Արմենուհու համար։ Նրա ամուսինը իմանում է դավաճանության մասին և հեռանում է Արմենուհուց, իսկ Արմենուհին անկողնային հիվանդ է դառնում և մահանում։ Հետո 40 տարի անց Արմենուհու ամուսինը վերադառնում է Հայաստան և Չարենցի գրածները Արմենուհու մասին հանձնում է գրատուն։

  1. Ահարոնեանի բանաստեղծությունները, վերլուծել:

Չարենցն ավելի շատ էր սիրում Տիգրանյանին, նրա բանաստեղծություններն ավելի սիրով էին լցված, Ահարոնյանի և Տիգրանյանի բանաստեղծություններում է նշվում կարոտը, Ահարոնյանը Փարիզում էր ապրում, Բեռլինում, և կարտում էր Տիգրանյանին, բայց Տիգրանյանն էլ այդ ընթացքում սիրահետում էր Չարենցին։

  1. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է:

Միայն Ձեզ համար
Նորից՝ Արմենուհի Տիգրանյանին
Գիտես, որ գլխարկիդ համար
Անհայտ հեռուներից եկած
Քո դեմքը, թովչությունը դեմքիդ
Արմենուհի Տիգրանյանին
Նա նկարագրում է Արմենուհի Տիգրանյանին, նրա բարությունը, կանացի կերպարը։

ՓՈՂ ԵՒ ՓՈՂԻ ԾԱԳՈՒՄԸ։ ՈՍԿՈՒ ԴԵՐԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ

ՓՈՂ ԵՒ ՓՈՂԻ ԾԱԳՈՒՄԸ։ ՈՍԿՈՒ ԴԵՐԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՓՈՂ ԵՒ ՓՈՂԻ ԾԱԳՈՒՄԸ։ ՈՍԿՈՒ ԴԵՐԸ ՈՐՊԵՍ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ»
Փողը գրավել է աշխարհը և և ղեկավարում է նա։Գումարի համար մարդիկ պատրաստ են ամեն ինչի նույնիս շատ վատ քայլերի։Ճիշտ է հիմա գումարը շատ մեծ դեր ունի մեր կյանքում,բայց այն չի օգում մեզ միայն խանգարում է և վնասում։Իսկ եթե անկեղծ ինձ թվում է որ առանց գումարի ավելի հեշտ կլիներ կյանքը։Օրինակ ես անձամբ կկարողանաի առանց գումարի,և կուզեի որ գումարը ընդհանրապես չլիներ և դրա մասին չիմանաին երբեք։Բայց ցավոք այդ ամենը այտպես չէ և ոչինչ այլևս չենք կարող փոխել։

Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է. փող է համարվում այն, ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում և ընդունվում:

Картинки по запросу «դրամ»
Փողի էությունը նրանում է« որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել մեր ցանկացած ապրանքի: Փողր էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի:

Վ.316-320

Վարժ.316

Դիմադրել մտքին, դիմադրել ճնշմանը, դիմադրել հեռանալու,դիմադրել առաջանալուն, դիմադրել մոռանալու։

Խուսափել մտքից, խուսափել ճնշումից, խուսափել հեռանալուց, խուսափել առաջանալուց, խուսափել մոռանալու։

Վարժ.317

Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից, որովհետև դրանք ավելորդ բեռ են ձեզ համար:
Ութ տարի մնացի այդ երկրում, քանի որ այնտեղ ապրում էի սիրելիիս հետ:
Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, որպեսզի իրեն հարմար հանդերձանք գտնի:
Նա ուժ հավաքեց, որպեսզի կարողանա առաջ գնալ իր մասնագիտության մեջ:

Վարժ.318

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին շնորհավորեցին իրար։
Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել:
Հայաստանը ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները, սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին, ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում, Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Ծովափին կանգնած աղջիկը, հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Ծովափին կանգնած, աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

Վարժ.320

Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժելի (պատժվել): Գյուղացիներից ո´վ էլ լինի (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվի (բռնվել), կտուգանվի (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք է եղել (լինել), որն արժանացել է (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց է սկիզբ առել (սկիզբ առնել) և սերնդից սերունդ փոխանցվել է (փոխանցվել): Այժմ ոչ ոք չի հիշում (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով է առաջացել (առաջանալ) այդ լավ սովորույթտը:

Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում էր (պատժվում): Գյուղացիներից ո´վ էլ լիներ (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվեր (բռնվել), կտուգանվեր (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք կար (լինել), որն արժանացել էր (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն վարժվել էին (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեին (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ էր առել (սկիզբ առնել) և սերնդից սերունդ փոխանցվել էր (փոխանցվել): Ոչ ոք չէր հիշում (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով էր առաջացել (առաջանալ) այդ լավ սովորույթտը:

Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,կամ Արցախ չճանաչված պետությունՀարավային Կովկասում։ Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ որևէ երկրի կողմից պաշտոնապես ճանաչված չէ։ Արցախի Հանրապետությունն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետությանկողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գրեթե միաձուլված է Հայաստանին: Վերջինը ապահովում է Արցախի անվտանգություն:

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։

Ջուրը բնության մեջ

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնիօքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերումլճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

311-315

311.Բառակապակցություններ կազմիր հարցոմ արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով։

Հնարավորությու ունենալ ինչի սովորելու,հանգստանալու:

Հնարավորություն ընձեռել (տալ) ինչի՝ հանգիստի,գործելու:

Նպատակ ունեալ ինչի՝ ուսման,աշխատանքի:

Վարժ.312

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին համակրում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի հիասքանչ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի համակրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշագեղ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում, հրաշագեղ մի շինություն կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու հովանուն: Կնոջ տխրությունը մեղմացնելու համար համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը գրեթե անհնարին էր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սոսկալի պահակախումբը:
Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիսքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

Վարժ.313

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
• Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
• Ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաղել:

Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
• Անձրևն ու քամին քարը մաշել և հարթեցրել էին:

Արտերը խանձվել էին բարկ արևից:
• Բարկ արևը խանձել էին արտերը:

Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
• Քարտը լրացնում էին միայն չափահաս քաղաքացիները:

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
• Իտալական դատարանի կողմից նրան ազատզրկման են դատապարտել և տուգանել են :

Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց:
• Ընկերները նրան տղամարդ համարեցին և նրա հետ հավասար աշխատեցին:

Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
• Ալիքների ու քամու երգը դույթել էր:

Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
• Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:

Ընկերս համերգի է հրավիրված:
• Ընկերոջս համերգի են հրավիրել:

Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:
• Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին:

Վարժ.315

Հեռագիրը՝պետք է հասցնեին տիրոջը, բերել էին գիշերը:
Ծաղիկը՝ գեղեցիկ ու գունազարդ, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով՝ անուշահոտ և քաղցրահամ։
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ծովի նման։
Մի ժպիտ՝ հիմար ու անմեղ, թառել էր դեմքին:

Վարժ.314

ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև։
Կիսաշրջանաձև բառը տարբերվում է, որ ունի երեք արմատ, իսկ մնացած բառերը երկու արմատ։

բ) Սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր,իսկույնևեթ:
Իսկույնևեթ բառը տարբերվում է,որ իր հոդակապը և-ն է, իսկ մյուս բառերում միայն ա հոդակապ է։

գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն։
Հերարձակ միակ բառն է,որ ունի երկու արմատ առանց ածանցի, մնացած բառերը ածանցավոր է

Հրազդան գետ

Հրազդանը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն Արաքսի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք: Երկարությունը 141 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2560 կմ2 (առանց Սևանա լճի): Արաքս է թափվում ծովի մակերևույթից 820 մ բարձրության վրա: Վերին հոսանքում առաջացնում է գալարներ, հովիտն ունի 10–11 կմ լայնություն: Միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120–150 մ) կիրճով և հերթափոխվում V-աձև ձորերով ու գոգավորություններով: Կան դարավանդներ (3–4), սողանքներ, կիրճի ուղղաձիգ լանջերին՝ բազալտային սյունաձև մերկացումներ (Արզնի, Երևան), հովտում՝ Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ՝ աղբյուրներ, որոնք օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար, և հանքային ջրեր («Արզնի», «Բջնի»): Ստորին հոսանքում հովիտն աստիճանաբար լայնանում է և դուրս գալիս Արարատյան դաշտ: Գետի ընդհանուր անկումը մոտ 1100 մ է: Համակարգում կան 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:

Խոշոր վտակներն են Մարմարիկը, Ծաղկաձորը, Դալարը, Արայի գետը, Գետառը: Սնումը հիմնականում ստորգետնյա (51%) և հալոցքային (37%) է, վարարումը՝ գարնանը, հորդացումները` ամռանն ու աշնանը: Տարեկան միջին ծախսը 13,9 մ3/վ է (Արզնի), առավելագույնը՝ 138 մ3/վ, նվազագույնը՝ 9 մ3/վ, հոսքը՝ 712 մլն մ3 (Մասիս քաղաքի մոտ):
Սևան-Հրազդան կասկադի կառուցումից (1962 թ.) հետո (լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման հաշվին) գետի տարեկան միջին ծախսն ակունքում կազմել է 44,5 մ3/վ, սակայն Սևանա լճի մակարդակի իջեցումը կանխելու նպատակով այն պակասեցվել է:
Հրազդան գետի վրա գործում են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ջրէկները: Ջրերն օգտագործվում են 17 ոռոգիչ ջրանցքներով, որոնք սկիզբ են առնում կասկադի ջրէկներից և գետի ստորին հոսանքից:
Հրազդանի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները, Արզնի առողջարանը: Հովտում ստեղծվել է հանգստի գոտի: Հրազդանի վրա են Հաղթանակի (1945 թ.), Հրազդանի Մեծ (1956 թ.), Նուռնուսի (1981 թ.), Դավթաշենի (2000 թ.) կամուրջները:
Գետի վրա կառուցված կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է (1679 թ., Երևան):
Գետի ափերը բնակեցված են եղել դեռևս հին քարի դարից սկսած (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն):

Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Ափերին են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Պահլավունիների ամրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):