282.Աշխարհի քաղաքական քարտեզն է թերթում մարդը և հաճախ զարմանում է։ Եթե իրադարձություններին ուշադիր չհետևի, բոլորովին անհայտ երկրներ կգտնի՝ իրենց սահմաններով ու քաղաքներով։ Մարդկային պատմության ընթացքում քանի՜ անգամ է փոխվել աշխարհի քարտեզը։ Վարդագույն, կանաչ, մոխրակապտավուն, դեղին բծերը մերթ սեղմվում են, մերթ լայնանում, մերթ էլ բոլորովին անհետանում՝ գուցե և ավելի ուշ են հանդես գալու։
283. Տրված տեքստերը փոխադրի՛ր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով։
Ա․ Պեկինում գտնվում է երկնքի տաճարը, որը չինական ամենահին տաճարներից մեկն է։ Այն չունի առաստաղ, բաց է։ Ներսում կա քարե հարթակ։ Եթե մարդը կանգնում է առաջին սալի վրա, նրա կանչը մեկ արձագանք է ունենում։ Եթե երկրորդի վրա է կանգնում երկու արձագանք է լինում և այդպես շարունակ։ Կենտրոնում կա սկավառակ, որի վրա կանգնելով՝ մարդու կանչը լինում է իր ձայնից մի քանի անգամ ավելի բարձր։ Մեծ հեռավորության վրա կանգնած մարդիկ կարող են իրար լսել նույնիսկ շշուկով խոսելիս։
Բ․ Իրաքի իշխանությունը խոստացել է երկու միլիոն դոլար պարգևել այն մարդուն, ով կարողանա բացահայտել Շամիրամի կախովի այգիների գաղտնիքը։ Այնտեղ ուզում են վերակառուցել Հին աշխարհի ամենազարմանալի քաղաքներից մեկը՝ Բաբելոնը։ Ճիշտ կրկնելու համար պետք է վերականգնվեն նաև կախովի այգիները, սակայն ոչ ոք չի կարողանում լուծել բույսերի ջրելու խնդիրը։ Անհայտ է, թե երեք հազար տարի առաջ ինչպես են ոռոգել բույսերը առանց ժամանակակից տեխնիկա կիրառելու։
284. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել։
ա) այգեբաց – խաղողի վազերը հողից ազատելը
այգաբաց – լուսաբաց
բ) հայելի – հատուկ ապակի անդրադարձնող մակերևույթով
հայացք – աչքերը մի բանի վրա ուղղելը, նայելը
ծովահայաց – դեպի ծովը նայող
գ) ակնթարթ – աչքի կոպերը թարթելը
ակնդետ – աչքերը մի կողմ դարձրած դիտելով
ակնոց – աչքերին դրվող զույգ ապակիներ՝ տեսությունն ուժեղացնելու կամ աչքերը պաշտպանելու
դ) քինախնդիր – վրեժը հանելու ձգտող
վրեժխնդիր – վրեխ լուծելու
մանրախնդիր – մանրուքների հետևից ընկնող
խորազնին – խորապես զննող
285. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի՝ ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել։
Ոչ մեկ չկարողացավ հավատալ երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների ու ծառերի քարացած մնացորդները հայտնաբերվեցին։ Վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակեց մոտ հիսուն տարի անց։
Եզակի է հնէաբանական վերջին գտածոն Անտարկտիդայում։ Հայտնաբերվել է մի կմախք, որին գիտնականները երբեք չէին տեսել։ Այն երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը նման է ջայլամին, բայց ունի ձիու գլխից մեծ գլուխ ու արծվի հզոր կտուց։ Այն քառասունվեց միլիոն տարեկան է։